438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Strategy Foundation–ը միացել է Global Smart Cities Initiatives միջազգային գիտական շրջանակների համակարգին (ՖՈՏՈ)

19:00
17 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Strategy Foundation–ը համաձայնագիր է ստորագրել Global Smart Cities Initiatives ճյուղային և գիտական միջազգային շրջանակների գործակցության համակարգին միանալու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Բացի Strategy Foundation–ից համաձայնագրին մասնակցում են` Յոնսեյ Համալսարանը, Ռուսաստանի ԱԳՆ ՄՀՄՊԻ–ն, Hdac Technology–ն, Real Estate Blockchain Institute–ը, Dream Global Partners–ը, Academy Lounge–ը, Խելացի քաղաքների համեմատական հետազոտությունների ինստիտուտը (ISCCS)–ը։

Հիմնադրամի տնօրեն Մեցո Իգիթյանը նշեց, որ Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո Հարավային Կորեայի պատվիրակության հետ քննարկվել են Հիմնադրամի փոխազդեցության մի շարք հարցեր և դրա առաջնահերթ ծրագրերը ԵՏՄ երկրների տարածքում խելացի քաղաքների տեխնոլոգիաների զարգացման և առաջխաղացման ոլորտում։

Фонд Стратегия Strategy Foundation Соглашение Мецо ИгитянФонд Стратегия Strategy Foundation Соглашение Мецо Игитян

«Սա բացառիկ համաձայնագիր է, որը նոր հնարավորություններ է բացում Strategy Foundation–ի համար, ինչպես նաև ԵՏՄ ընդարձակ տարածքի մեր գործընկերների համար»,– նշեց Իգիթյանը։

Հիմնադրամի մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ պայմանագրի ստորագրման արարողությանը Յոնսեյ Համալսարանը ներկայացրել է Smart City Convergence Service R&D Group–ի գլխավոր պրոֆեսոր, «Հարավային Կորեայի խոլացի քաղաքների հատուկ կոմիտեի» գլխավոր խորհրդական Կաբսունգ Կիմը, իսկ Ռուսաստանի ԱԳՆ ՄՀՄՊԻ–ի կառավարման և քաղաքականության ֆակուլտետի պետական կառավարման ամբիոնի վարիչ Սերգեյ Կամոլովը ներկայացնում է ռուսաստանյան համալսարանը նշված գործակցության մեջ։

«Hyundai ընկերության Hdac Technology (Hyundai Digital Asset Company) նորարարական ստորաբաշանումը ներկայացրել է John Sang Ug Bae–ը` ընկերության գործադիր տնօրենը, մինչև Hdac Technology–ում նշանակվելը գլխավորել է LG Electronics–ի մարքեթինգային ուղղությունը», - հայտնում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Նշվում է նաև, որ Dream Global Partners–ը ներկայացրել է New Songdo City ընկերության նախագահ Պիետրո Ա.Դորանը, ով նաև նախագծի հիմնադիրներից մեկն է, կառավարիչ տնօրենը և ներդրումների գլխավոր տնօրենը։

Фонд Стратегия Strategy Foundation Соглашение Мецо ИгитянФонд Стратегия Strategy Foundation Соглашение Мецо Игитян

«Խելացի քաղաքների համեմատական հետազոտությունների ինստիտուտն ի դեմս Եֆիմ Կաունովի նույնպես միացել է Global Smart Cities Initiatives–ին։ Իսկ Real Estate Blockchain Institute–ի անունից համաձայնագիրը ստորագրել է գլխավոր տնօրեն Չուլ Կիմը, իսկ Academy Lounge–ը ներկարացրել է կազմակերպության նախագահ Sang-Kyu Park–ը»,– հայտնում է Strategy Foundation հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Strategy Foundation հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է սոցիալական, մշակութային, կրթական, գիտական և այլ նպատակների կատարցմանը` հօգուտ հասարակական բարիքների։

Загружается новость ... "Право"

Պետության, բիզնեսի և հասարակության արդյունավետ փոխգործակցության արդյունավետ օժանդակությունը Հիմնադրամի հիմնական գերակայություններից է։

Strategy Foundation–ի նպատակը ԵՏՄ երկրների մարդկային ներուժի զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ու միջազգային ինտեգրման ուժեղացումն է, տնտեսական և մարդասիրական ոլորտներում գլոբալ հանրույթի գրավչության աճն է։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու