ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օդի ջերմաստիճանը Հայաստանում օգոստոսի 15-16–ին կնվազի 5-6 աստիճանով, իսկ օգոստոսի 18-ին կբարձրանա 2-3 աստիճանով, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Երևանում երեքշաբթի օդը կտաքանա մինչև 34-35 աստիճան, իսկ հաջորդ երկու օրերին սնդիկի սյունը կնվազի մինչև 31-33 աստիճան։ Շաբաթ օրը կրկին կտաքանա մինչև 34-36 աստիճան։
Միաժամանակ, օգոստոսի 15–ին առավելապես հյուսիսային շրջաններում, օգոստոսի 16-17–ին մարզերի մեծամասնութունում և մայրաքաղաքում երեկոյան ժամերին սպասվում են անձրևներ և ամպրոպներ։ Իսկ օգոստոսի 18-19–ին կրկին կդիտվի առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20-25 մետր վայրկյան։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում