437.27
4.41
404.32
+9
Եղանակը Երևանում
Հայ

Շարժական սրճարանների տերերը պահանջում են հավասար իրավունքներ ու բողոքում մենաշնորհների դեմ

13:03
02 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում շարժական սրճարանների տերերը պահանջում են հավասար իրավունքներ և հայտարարում են մենաշնորհների ձևավորման մասին։

Ոլորտի ներկայացուցիչները հինգշաբթի բողոքի ակցիա են կազմակերպել կառավարութայն շենքի դիմաց` պահանջելով պաշտպանել սեփական իրավունքները։

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Շարժական սրճարանների միության հիմնադիր Արեն Մելիքյանը, այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետարանն ապրիլի 19–ին անջատել է նրանց էլեկտրաէներգիան, նրանք պահանջում են օրենսդրական կարգավորումներ, որոնք թույլ կտան իրենց նորմալ գործունեություն ծավալել, ինչից հետո պատրաստ կլինեն աշխատել օրենքի շրջանակում։

«Այս պահին դադարեցված է 47 շարժական սրճարանների գործունեությունը, որոնցից 9–ը մենք արդեն տեղափոխել ենք Երևանի կենտրոնից և կարող ենք ինքնուրույն ազատել տարածքը, սակայն խնդրում ենք, որպեսզի քաղաքապետարանը ևս մեզ ընդառաջ գնա, այդ թվում` հնարավորություն ընձեռի բիզնեսին աշխատել մինչև դաշտը վերջնական չկարգավորվի», – ասաց Մելիքյանը։ 

Նրա խոսքով,  այս պահին քաղաքապետարանը դիմել է անօրինական քայլերի` զրկելով սրճարաններն էլեկտրաէներգիայից (չնայած ՀԷՑ–ի հետ ունեցած ուղիղ համաձայնագրերին), ինչն ուղղված է շարժական սրճարանների աշխատանքի խոչընդոտմանը։

Նա նաև նշեց, որ այս պահին կան օբյեկտներ, որոնք աշխատում են և ունեն արտոնագրեր` նախորդ կառավարության համաձայն, հետևաբար այստեղ կա կանխակալ վերաբերմունք և անհավասար մոտեցում կառավարության կողմից։ 

«Պահանջում ենք կառավարությանից տրամադրել այլընտրանքային լուծում, որպեսզի կարողանանք շարունակել աշխատանքը։ Պահանջում ենք նաև, որպեսզի կառավարությունը կարգավորի ոլորտի` մեր մասնակցությամբ», – ասաց Մելիքյանը։

Նա ընդգծեց, որ պատրաստ են վճարել արտոնագրի համար նախատեսված պետական տուրքը, իսկ այս պահին վճարում են բոլոր հարկային պարտավորությունները, այդ թվում` որպես ձեռներեցներ, ինչպես նաև եկամտահարկն ու շատ այլ վճարներ։

«Լուրեր են շրջանառվում, որ շուկայում ձևավորվում է մենաշնորհ, քանի որ այնպիսի տպավորություն է, որ այդ քայլով ուզում են մաքրել դաշտը։ Արդեն կան գործարանային մեքենաներ, և դրանք արդեն տեղադրված են, ամեն ինչ կապված է խոշոր դերակատարների` հայկական շուկա դուրս գալու մտադրության հետ։ Ես դեռ չեմ ուզում անուններ նշել, սակայն խոսքը միլիոնատիրոջ և պաշտոնյայի մասին է, ով ցանկանում է դուրս գալ շուկայի այս հատված», – ասաց Մելիքյանը։ 

Նա ընդգծեց, որ կողմ է պետական կարգավորման ներդրմանը` աշխատանքի հիմնական սկզբունքները հասկանալու համար։ «Երևանի Ավագանին պատրաստ է ցուցաբերել դրական մոտեցում, սակայն քաղաքապետարանի մյուս ստորաբաժանումները չեն դրսևորում նման ձգտում», – նշեց նա։

Նա նաև ասաց, որ շարժական սրճարանների տեղադրման պրակտիկան գոյություն ունի բոլոր քաղաքակիրթ երկրներում, ընդ որում դրանք ունեն համապատասխան կարգավորումներ։

Նրա խոսքով, անհրաժեշտ է որոշել Երևանի կենտրոնում նմանատիպ սրճարանների թույլատրելի քանակը, հեռավորությունը մեկ օբյեկտից դեպի մյուսը։

«Մենք միջազգային փորձի հիման վրա ներկայացրել ենք համապատասխան առաջարկներ, սակայն դեռ որևէ արձագանք չկա։ Արդեն ներդրել ենք 20–150 հազար դոլար բիզնեսի մեջ և ուզում ենք պաշտպանել մեր իրավունքները», – ասաց Մելիքյանը` հիշեցնելով, որ վարչապետը կոչ է արել քաղաքացիներին սկսել սեփական բիզնեսը, սակայն գործնականում ստեղծվում են խոչընդոտներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում