438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

«Ռոստելեկոմ»–ի օժանդակությամբ նորոգված համակարգչային սրահն է բացվել պոլիտեխնիկական համալսարանում

15:55
15 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է հիմնանորոգված համակարգչային սրահ։ Այս մասին հայտնում են «Ռոստելեկոմ»–ի մամուլի ծառայությունից, ավելացնելով, որ համակարգչային սրահը կահավորված է ժամանակակից մասնագիտական ցանցային սարքավորումներով և համակարգիչներով։

«Նոր տեխոնոլոգիաների ուսումնասիրությունը սկսվում է բուհից, և պատշաճ տեխնիկայով կահավորված դասասենյակները նպաստում են պրակտիկ գիտելիքների ձեռքբերմանն ու կատարելագործմանը», – ասվում է ընկերության կողմից տարածած հաղորդագրությունում։

Սրահը նորոգվել ու կահավորվել է համալսարանի և «Ռոստելեկոմ» Հայաստանի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, և այսօր արդեն բուհի ուսանողները ոչ միայն կարող են պրակտիկան անցնել «Ռոստելեկոմ»-ի տվյալների կենտրոնում, ծանոթանալ ժամանակակից սերվերային հանգույցներին և տեխնոլոգիական լուծումներին, այլ նաև իրենց իսկ բուհում դասերի ընթացքում գործարկել ու կիրառել սարքավորումներ, որոնք հետագայում իրենց աշխատանքի մի մասն են կազմելու։

«Ռոստելեկոմ»-ի կողմից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին դեռ ապրիլին էին փոխանցվել Cisco Systems ցանցային սարքավորումներ և համակարգիչներ արհեստավարժ դասախոսական կազմի միջոցով կրթական գործընթացն առավել բարձրակարգ կազմակերպելու նպատակով, դասասենյակի նորոգումն իրականացվել է հաջորդիվ, հայտնում է ընկերությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Ռոստելեկոմ» Հայաստանի միջև փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել՝ ի նպաստ բուհի զարգացման և փոխգործակցության։

Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվածություններ էին ձեռք բերել գործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով և նպաստելու մասնագիտական կրթության զարգացմանը հանրապետությունում։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու