ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» շարժմանը: Այս մասին նա լրագրողներին հայտնեց երկուշաբթի՝ խորհրդարանի իշխող՝ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո:
Սակայն նա չպատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք քարոզարշավի ժամանակ արձակուրդ կվերցնի:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ «Այո»-ի շտաբը կգլխավորի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից