436.65
4.37
404.34
+4
Եղանակը Երևանում
Հայ

McDonald's-ը Հայաստան չի գալու. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

21:00
03 Մարտի 2016
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. McDonald's-ը չի պատրաստվում ցանցի ռեստորան բացել Հայաստանում:
Այդ մասին է հայտնել «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Եվրոպայում McDonald's ցանցի ռեստորանների մամուլի քարտուղար Ջոանա դը Քոնինգը:

McDonald's-ը վստահաբար կարելի է անվանել աշխարհում արագ սննդի ամենահայտնի ցանցը: Եվ այն, որ հայերը, ինչպես և շատ այլ երկրների քաղաքացիներ, աշխարհահռչակ ֆաստ-ֆուդի սիրահարներ են, զարմանալի չէ:

Ցանցի ռեստորանների բացման մասին լուրերը հայկական ԶԼՄ-ներում վաղուց են պտտվում: Այնուամենայնիվ, երկար սպասված ֆաստ-ֆուդը հայկական շուկայում չի հայտնվի:

Ճի՞շտ են, արդյոք, սնվում հայերը. փորձագետի կարծիք>>

Դեռևս 2011 թվականին հայկական լրատվամիջոցները լուր էին տարածել, որ «Տաշիր» խումբը բանակցություններ է վարում Ռուսաստանում McDonald's-ի ներկայացուցիչների հետ Հայաստանում ռեստորանային ցանց բացելու ուղղությամբ:

Ծրագրվում էր, որ առաջին ռեստորանը կբացվի «Դալմա Գարդեն Մոլ» երևանյան առևտրային կենտրոնում: Սակայն այդպես չեղավ: Որոշ ժամանակ անց «Տաշիր» խմբի ներկայացուցիչները կրկին արտահայտվել են McDonald's բացելու ցանկության մասին, բայց այժմ «Ռիո» հիպերմարկետում:

Հայաստանում McDonald's-ը շուտով տեսնելու հույսն արթնացրել էր հայկական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ վրացի գործարար Թեմուր Չկոնիան պատրաստվում է երկրում արագ սննդի ռեստորանների ցանց բացել:

Նշվում էր, որ գործարարն առաջին ռեստորանը կբացի Երևանում, իսկ այնուհետև նաև` Հայաստանի այլ քաղաքներում:

Տարածված լուրերում վերջնականապես հստակություն մտցնելու և իրավիճակը պարզելու համար «Նովոստի-Արմենիա» գործակալությունը դիմեց McDonald's-ի եվրոպական գրասենյակ` խնդրելով հաստատել կամ հերքել Հայաստանում վրացի գործարարի կողմից ռեստորաններ բացելու մասին լուրերը: Մամուլի քարտուղար Քոնինգի պատասխանն ավելի քան սպառիչ էր:

«Կարող եմ հաստատել, որ դա ճիշտ չէ: Մենք չենք ծրագրում ռեստորաններ բացել Հայաստանում»,- ասել է Քոնինգը:

Ֆաստ-ֆուդի թանկագին գնահատողներ, Հայաստանում McDonald's-ի բացում առայժմ չի նախատեսվում, այնպես որ մնում է սպասել և հավատալ հրաշքի: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով