436.65
4.37
404.34
+1
Եղանակը Երևանում
Հայ

Խախտումներ «Հյուսիս–Հարավ» միջանցքում. տեղամասերից մեկի բետոնածածկը կապամոնտաժվի

20:22
25 Հուլիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հյուսիս-Հարավ կառուցվող ավտոմիջանցքի 1200 մետր տեղամասի փռված բետոնը կապամոնտաժվի, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը չորեքշաբթի այցելել է ավտոճանապարհի Թալին-Լանջիկ, Լանջիկ Գյումրի (տրանշ-3) ճանապարհահատվածներ, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։

«Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են արվել. համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան»,– ասվում է հաղորդման մեջ։


Որակի հսկողություն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» ընկերության պատասխանատուները, մանրամասնելով իրավիճակը, նշեցին, որ որակի թեստավորման արդյունքներով փորձնական բետոնապատումը չի համապատասխանում առաջադրված ստանդարտներին և ենթակա է քանդման։

Չինական կողմը ևս ընդունում է, որ անորակ աշխատանք է կատարվել։ Ճիշտ է, որոշ պատճառաբանություններ է ներկայացնում՝ կապված բնակլիմայական պայմանների և այլնի հետ, բայց համաձայն է տրված եզրահանգմանը։

«Ուստի, առաջիկայում այն կքանդվի և աշխատանքներ կտարվեն նոր, որակով բետոնապատում կատարելու ուղղությամբ»,– ասվում է հաղորդման մեջ։

Նախարար Հակոբյանն ընդգծեց, որ ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող այս ճանապարհի շինարարությունը երկրի ղեկավարության ու ժողովրդի ուշադրության կենտրոնում է, և ամեն ինչ պետք է արվի աշխատանքները նախանշված ժամկետներում և որակով իրականացնելու համար։

Շինտեղամասեր այցելությունից հետո «Սիոնհիդրո Քորփորեյշն» ընկերության գրասենյակում նախարարը հանդիպեց շինարարության պատասխանատուներին, լսեց նրանց փաստարկները շինարարության ընթացքում առաջացած խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ։

Չինական կողմի պատասխանատուները մանրամասնեցին բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են շինարարության տեմպերն արագացնելուն և նախանշված չափորոշիչներին համապատասխան որակ ապահովելուն։

Նախարարը հանձնարարեց արագացնել տեմպերը՝ խստագույնս պահպանելով ճանապարհի շինարարության համար նախատեսված նորմատիվային բոլոր պահանջները։

556 կիլոմետր ընդհանուր երկայնության «Հյուսիս–Հարավ» միջանցքը կապահովի ելք դեպի Սև ծոց և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով