ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Այս մասին հաղորդում է armbanks.am ֆինանսաբանկային պորտալը:
Загружается новость ... "Лево"
Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Որպես ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է հունիսի 15-ին: Վերջինիս ԿԲ նախագահի պաշտոնում փոխարինել է Մարտի Գալստյանը, ով ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ԿԲ նախագահ: -0-