419.32
4.21
393.84
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ջրագիծը ծածկվել է ջրով, այս պահին հնարավոր չէ կատարել վթարավերականգնողական աշխատանքներ․ քաղաքապետարան

11:20
11 Մարտի 2024
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ երեկոյան` 21:00-ի սահմաններում, վթարվել է Արզնի 2-Երևան ջրատարը, որի միջոցով իրականացվում է Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների մոտ 25 տոկոս բաժանորդների ջրամատակարարումը։

Այս մասին զեկուցվեց այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նշվել է, որ հողի շերտերի փլուզման հետևանքով փոխվել է Հրազդան գետի հունը, որի հետևանքով անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ:

Այս պահին արդեն իսկ սկսվել են նախապատրաստական աշխատանքներ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Մեծ ծավալի գրունտային աշխատանքներ պետք է կատարվեն գետի հունը տեղափոխելու համար, նոր միայն վթարավերականգնողական աշխատանքները կսկսվեն:

Քաղաքապետին նաև զեկուցվեց, որ գիշերվա ընթացքում նախնական ջրանջատումներ եղել են, օրվա ընթացքում կմշակվեն ռեժիմները, կհայտարարվեն գրաֆիկները մինչև ջրամատակարարման վերականգնումը:

Տիգրան Ավինյանն իր հերթին ճշտեց՝ արդյոք դա այն հատվածն է, որ Երևանից դուրս է, ու մի ժամանակ այնտեղ նաև շինաղբ էին թափում:

«Այո, դա վերաբերում է Քանաքեռավանին հարող հատվածին, մեկ տարի առաջ այդտեղ լանջ է փլուզվել, փոխել հունը, հիմա մի քիչ ներքև, որտեղ «Վեոլիան» տեղափոխել էր խողովակը, շինաղբով չի պայմանավորված, ուղղակի դրանք սողանքային լանջեր են: Հիմա շինաշխատանքները պետք է կատարվեն ամբողջ ծավալով. կամ պիտի վերատեղադրվի խողովակը, կամ փոխվի գետի հունը: Մենք Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի հետ այնտեղ կլինենք, կտեղեկացնեմ ընթացքի ու արդյունքների մասին»,- ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Հիշեցնենք, որ առավոտյան «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնել է, որ գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը։ Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, #Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 10-ին ժամը 21:00-ից մինչև մարտի 11-ը 21:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան, Գրիբոյեդով, Արղության, Բակունց, Հակոբյան, Թավրիզյան, Վ.Այգեկցու, Գր.Արծրունի, Ռիգա, Սեվքարեցի Սաքոյի, Համո Սահյան, Հ.Էմին, Մանուշյան, Արաբկիր 17, 19, 21, 23, 25, 27 փողոցների, Վահագն Դավթյան, Հր.Քոչարի 7, 9, 11, 12, 14, 16, 25, 27, 28-29, 44 շենքերի, Վահր.Փափազյան 12, 15-16/1, 17-21/3, 22, 22/1-22/3, 24-27 շենքերի, Վ.Վաղարշյան 15-15/3, 17, 18, 19, 20, 21, 22-24, 26 շենքերի, Ադոնց 10-10/2, 12-14/7, 18-19/9, 25 շենքերի, Ա.Խաչատրյան, Ա.Խաչատրյան 1 Նրբ., Գյուլբենկյան 25, 27, 29-29/1, 33, 34/1-41, 43 շենքերի, Կասյան 10, 12 շենքերի, Սունդուկյանի 1-64/1 շենքերի, 1/2-101 տների, Մալխասյանց, Վրացական 4-10 շենքերի, Վրացական 4 Նրբ., Մամիկոնյանց 47-49/1 կենտ համարի շենքերի, Ն.Զարյանի 1-24Բ շենքերի, 2-136/2 տների, Կոմիտասի 1, 3, 7, 9, 11-12, 14, 16, 18, 20, 22, 23, 25/2, 27, 29, 31, 34, 36, 36/3, 37-38/2, 40, 42, 44, 45-45/1, 46, 48-48/1, 50 շենքերի, Մարշալ Բաղրամյան 31-59 շենքերի, 3-77/7 տների, Մարշալ Բաղրամյան 2 նրբանցքի, Ջեյմս Բրայս, Սոսե, Խնկո-Ապոր, Լեռ Կամսար, Աղբյուր Սերոբ, Գուլակյան, Վ.Համբարձումյան փողոցների ջրամատակարարումը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Ապրիլի 2024
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
14:17
12 Ապրիլի 2024
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
12:32
12 Ապրիլի 2024
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
11:02
12 Ապրիլի 2024
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն՝ պատրաստվող ահաբեկչության լուրերի մասին
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է պատրաստվող ահաբեկչության մասին լուրերը
09:53
12 Ապրիլի 2024
Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․ տեղեկատվական անվտանգության փորձագետ
Տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է, որ Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․
09:49
12 Ապրիլի 2024
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:15
11 Ապրիլի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում․ ՍԽԵՄԱ
16:00
11 Ապրիլի 2024
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով (ՖՈՏՈ)
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով. ՖՈՏՈ
12:37
11 Ապրիլի 2024
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
11:48
11 Ապրիլի 2024
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Բիբլոս Բանկ Արմենիան նվիրաբերեց 5 միլիոն դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ աջակցելու հիմնադրամի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին