ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կշարունակի աշխատանքը Եվրամիության հետ վիզային ռեժիմն ազատականացնելու ուղղությամբ, ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Լուրեր» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում:
Մարտի 3-5-ը ծրագրված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Բելգիա, որտեղ ծրագրված են, մասնավորապես, նրա հանդիպումները Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Загружается новость ...
"Право"
Մնացականյանը հիշեցրեց, որ ներկայում գործում է վիզաների տրամադրման դյուրացման և ռեադմիսիայի պայմանագիրը: «Մեր գնահատականով, մենք բավականին հաջողությամբ ենք իրականացնում ռեադմիսիայի մասին պայմանագրի պահանջները: Մեծ նշանակություն ենք տալիս վիզաների դյուրացման ծրագրի պահանջները: Մեծ նշանակություն ենք տալիս վիզաների դյուրացման ծրագրի շրջանակում աշխատանքների որակյալ իրագործմանը»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը հենց ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումն է, և քաղաքական բարդ իրավիճակը չպետք է կանգնեցնի այդ գործընթացը:
«Մեզ համար դա նշանակում է, որ մեր քաղաքացիների համար ավելի դյուրին կլինի ճանապարհորդելը, մեր ժողովուրդների միջև կապերն ավելի կամրապնդվեն»,- ասաց Մնացականյանը, համոզմունք հայտնելով, որ հայկական կողմն ինստիտուցիոնալ բավարար հնարավորություններ ունի միգրացիոն հոսքերը վերահսկելու համար: -0-