441.52
4.45
403.58
-2
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կբարելավվեն բանտերում պահվելու պայմանները, իսկ ցմահ դատապարտվածները պատիժ կկրեն մյուսների հետ

17:01
01 Նոյեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահման մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծին:

«Այդ փոփոխությունների ընդունումը պայմանավորված է Արդարադատության նախարարության և Օմբուդսմենի գրասենյակի կողմից բացահայտված խնդիրներով և վերաբերում են ազատությունից զրկված անձանց հիմնարար իրավունքներին: Դա նաև հիմնվում է միջազգային պահանջներին համապատասխանող պայմանների ապահովման անհրաժեշտության վրա»,- օրինագիծը ներկայացնելիս ասաց Հայաստանի արդարադատության առաջին փոխվարչապետ Արթուր Հովհաննիսյանը:

Այսպես, նախագծով ենթադրվում է, որ այսուհետ որպես մեկ քրեակատարողական հիմնարկից մյուսը տեղափոխվելու հիմք կարող է համարվել նաև կալանավորի մտերիմ հարազատների բնակության վայրից հիմնարկի հեռավորությունը, և այդ գործոնը պետք է հաշվի առնվի նախնական բաշխման դեպքում:

«Նաև ձերբակալված անձանց համար, բացի կարճ տեսակցություններից, նախատեսվում է տրամադրել նաև մեկ երկարատև տեսակցություն 3 օր տևողությամբ: Իսկ կարճաժամկետ դուրսմեկնումների իրավունքից զրկելը կարող է հիմնավորված լինել միայն հանցագործության ծանրությամբ: Եթե կան օրինական հիմքեր կարճ դուրսմեկնումների համար, ապա այդ իրավունքը պետք է ապահովվի»,- ասաց փոխնախարարը, նշելով, որ դրանք նախատեսվում է տրամադրել այն բոլոր դեպքերում, երբ ձերբակալվածի երեխան ծանր վիճակում է:

Հովհաննիսյանի խոսքով, կբարձրացվի նաև սեփական միջոցներով թույլատրելի գնումների նվազագույն նշաձողը, որը հաստատվել է դեռևս 2004 թվականին 30 հազար դրամի չափով: Փոփոխությունների համաձայն, այժմ գնումների առավելագույն գումարը կարող է կազմել մինչև 60 հազար դրամ:

Նաև, միջազգային պահանջներին համապատասխան, չեղարկվում է ցմահ ազատազրկվածների առանձին պահման պարտավորությունը, և այսուհետ նրանք կլինեն մյուս կալանավորների հետ:

«Ամրագրվում է, որ կարգապահությունը խախտած և բուժման կարիք ունեցող անձանց նկատմամբ խախտման համար պատիժը կկիրառվի համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո»,- ասաց փոխնախարարը:

Հովհաննիսյանը հայտնեց, որ ձերբակալվածներին և կալանավորներին կտրամադրվի նույնականացման քարտեր ստանալու հնարավորություն ՔԿՀ-ներում, իսկ կարճաժամկետ մեկնումների ժամանակահատվածներում նրանք կկարողանան քարտեր ստանալ ընդհանուր հիմքերով համապատասխան գերատեսչություններում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ
15:17
11 Մարտի 2024
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը
14:09
11 Մարտի 2024
Երևանի կոնսերվատորիան փակվո՞ւմ է․ հասունանում է սկանդալ երկրի միակ երաժշտական բուհի փակման շուրջ
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ
13:12
11 Մարտի 2024
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
12:58
11 Մարտի 2024
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
12:29
11 Մարտի 2024
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան ռազմավարական կարևորության արտահանումը կարգավորելու համար
11:20
11 Մարտի 2024
Ջրագիծը ծածկվել է ջրով, այս պահին հնարավոր չէ կատարել վթարավերականգնողական աշխատանքներ․ քաղաքապետարան
Անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ
10:05
11 Մարտի 2024
Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը․ Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է․ վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը, Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
09:51
11 Մարտի 2024
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները