436.65
4.37
404.34
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն արդեն ոչ միայն «Թանգարան է բաց երկնքի տակ», զբոսաշրջության ոլորտի շեշտադրումները կփոխվեն

17:20
16 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է նոր շեշտադրումներ անի զբոսաշրջային ճյուղի զարգացման ոլորտում, նախօրեին ասաց վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը «Զբոսաշրջությունը և կինոինդուստրիան` գործակցության հեռանկարները» համաժողովում:

«Հայաստանը ոչ միայն թանգարան է բաց երկնքի տակ, թավշյա հեղափոխությունը երկիրը վերադարձրել է միջազգային մամուլի օրակարգ, ցույց է տվել երևանյան երիտասարդության ակտիվ կյանքը, և եկել է ժամանակը կյանքի կոչել 2018 թվականի բոլոր նվաճումները»,- ասաց Գասպարյանը:

Նա նշեց, որ կառավարությունը դեռևս 2018 թվականից նախաձեռնել է գործակցություն մասնավոր հատվածի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում զբոսաշրջության մասով:

Վարչապետի խորհրդականը կարևորել է ոլորտի խթանումը կայունության, համայնքների բարեկեցության և զարգացման տեսանկյունից, հատկապես հաշվի առնելով, որ զբոսաշրջության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում է 12 տոկոս:

Գասպարյանի խոսքով, հիմնական շեշտը պետք է դնել էկոզբոսաշրջության, կրոնական զբոսաշրջության և ՏՏ-զբոսաշրջության վրա:

Նա նշեց, որ ԱՄՆ-ի բնակչության մեծամասնությունը բողոքականներ են, որոնք ակտիվ ճանապարհորդում են աշխարհում և մեծ գումարներ ծախսում: Նրա խոսքով, կրոնական և մշակութային ժառանգության ճիշտ մատուցման դեպքում կարելի է այդ հոսքն ուղղել Հայաստան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով