438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիական հասարակությանն օգնել ընտրակաշառքների դեմ պայքարում

19:58
02 Փետրվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախընտրական կաշառքների դեմ հնարավոր է պայքարել միայն հասարակության ակտիվ մասնակցությամբ և օժանդակությամբ, հինգշաբթի ասաց Հայաստանի ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը։

«Հակառակ դեպքում այդ խնդիրը լուծում չի ստանա։ Ոստիկանությունը պատասխանատվություն է կրում առաջին հերթին, բայց, այնուամենայնիվ, այդ հանցատեսակը նրբություններ ունի` հաշվի առնելով դրա գաղտնի լինելը։ Ոստիկանության հնարավորությունները չարժե թերագնահատել, անշուշտ, մենք ունենք հատուկ միջոցներ և հաստիք այդ ուղղությամբ արդյունավետ աշխատանքի համար, բայց հասարակության օժանդակությունը վճռորոշ գործոն է մնում»,– ասաց Քոչարյանը հատուկ մեթոդական ձեռնարկի նախագծի հանրային քննարկումների ընթացքում։

Ըստ նրա, նման նախաձեռնության նպատակը քաղաքացիական հասարակության հետ գործակցության վստահելի մթնոլորտի ապահովումն է, ինչի համար, նախևառաջ, պետք է ճիշտ ներկայացնել ոստիկանների լիազորությունների շրջանակը։

«Այս ձեռնարկը, ըստ էության, նոր չէ, քանի որ յուրաքանչյուր ընտրություններից առաջ ոստիկանությունը հրապարակել է նմանատիպ փաստաթղթեր։ Սրանք ցուցումներ են ոստիկանների համար, բայց քանի որ մենք ունենք Ընտրական նոր օրենսգիրք, ապա ստիպված ենք փոխել մի քանի կետեր։ Մենք պատրաստ ենք առաջարկություններ լսելու»,– ասաց Քոչարյանը։

Հելսինկիի քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն իր հերթին առաջարկեց հստակեցնել փաստաթղթում ոստիկանության աշխատողների գործունեությունը ոչ միայն ընտրությունների օրը, այլ նաև նախընտրական ժամանակահատվածում և նշել քրեորեն պատժելի արարքները։ Մասնավորապես, նրա խոսքով, խոսքն ընտրակաշառքների մասին է։

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն ապրիլի 2–ին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու