ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, միակողմանի բաց է Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը։
Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արարատի մարզում, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Եղվարդ, Չարենցավան, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում և Արագածում ձյուն է տեղում։
Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի և Արարատի մարզերում մառախուղ է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում