ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ի իր խոսքում արձանագրեց, որ Հայաստանի համար նոր ու փառապանծ էջ է բացվել:
«Վերադարձ հնին այլևս չի լինելու: Մեր երկրում էլ չի լինելու հուսահատություն... Ատելությունն ու ատելության քարոզը մեր ոճը չէ, ու մեր երկրում չպետք է այլևս նման բան լինի»,- ասաց վարչապետի թեկնածուն։
Загружается новость ...
"Право"
Փաշինյանը նաև հատուկ ընդգծեց, որ առաջիկա ամենամեծ անելիքն ընտրական համակարգի բարեփոխումն է` երկիրն իրոք ազատ, իրոք արդար, իրոք թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների նախապատրաստելու համար: -0-