ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ հատուկ նիստի իր ելույթում անդրադարձավ նաև Հայաստանի զինծառայողների խնդիրներին։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտ է վերացնել զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան։
Загружается новость ... "Лево"
«Իմ առաջին հանձնարարականներից մեկը ՊՆ-ին լինելու է շատ արագ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որ բացառվի բանակում ծառայող որևէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը: Պետությունը պետք է զինվորին ապահովի անհրաժեշտ ամեն ինչով»,– ընդգծեց նա:
Մայիսի 8–ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ անգամ վարչապետ է ընտրում։ -0-