Երեքշաբթի` ապրիլի 9–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
10 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` ապրիլի 9–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատյան մաքսատուն-վարչություն՝ ավտոմաքսատուն, որտեղ տեղի է ունեցել միջադեպ, ինչի կապակցությամբ վարչապետը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ։
Չեխիայի պաշտպանության նախարարը Երևանում հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է ԼՂ հակամարտության տարածաշրջան սպառազինության սահմանափակումների քաղաքականությանը։–0–
Ուշադրություն․ՍԱՏՄ–ից հորդորում են ս չգնել նշված վտանգավոր մթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով