438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Չորեքշաբթի` օգոստոսի 14–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
15 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 14–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը Արցախին ֆինանսական աջակցություն կտրամադրի։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում)։ Ինչպես և հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչև 2023 թվականը մտադիր ենք լուծել նաև ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները», – գրել է վարչապետը Facebook–յան իր էջում:
  • Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Ինչպես Facebook–յան իր էջում հայտնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, այսօրվանից սկսած մինչև օգոստոսի 16-ը ներառյալ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ «Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի։ Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում պահպանվելու է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը», – հայտնում է օդերևութաբանը: 
  • Իրավապահները չորեքշաբթի ձերբակալել են «Security Dream» ՍՊԸ–ի գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։ Նախօրեին ձերբակալվել էին «Security Dream» ՍՊԸ–ի սեփականատերերից մեկն` Ալիկ Զաքարյանն և Еllips GA ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել է ՀՀ ՔՕ 178–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի (Խարդախությունը) և 325–րդ հոդվածի 2–րդ մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով: 
  • Կիևյան կամրջից նետված 24–ամյա աղջիկը գիշերը մահացել է։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը: «Աղջիկը միացված է եղել արհեստական շնչառության սարքին։ Ցավոք այսօր գիշերը մահացել է», – նշեց Գրիգորյանը։ 

  • Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

Ադրբեջանական կողմը նշել է, որ իր տարածքում մարտական դիրքերի տեղաշարժին միանգամից արձագանքում է հայկանան տեղեկատվական դաշտը:

Ինչպես գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր Facebook–ում, առաջնագծում դիրքերի տեղաշարժերը մշտական բնույթ են կրում, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը սովորաբար դրանց հասարակական հնչեղություն չի հաղորդում, քանի որ մարտական հերթապահության իրականացման գործում Հայաստանի ԶՈՒ–երի նպատակը ոչ թե ցանկացած գործողություն պատեհ և անպատեհ առիթով գովազդելն է, այլ հակառակորդի նկատմամբ օպերատիվ առավելության պահպանումն ու նրան վերահսկողության տակ պահելը:

«Այնուամենայնիվ, եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա նրանց անակնկալներ են սպասվում՝ հայկական ԶՈւ-երի պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում ձեռքբերված օպերատիվ-ռազմավարական առավելությունների ցուցադրմամբ»,– ասվում է Հովհաննիսյանի գրառման մեջ։

  • Հայաստանի կառավարությունը մտադիր է վերջնականորեն լուծել 1988-1922 թ.-ներին Ադրբեջանից բռնի տեղահանած փախստականների բնակարանային հարցը:

Ինչպես նշվում է նորմատիվ ակտերի նախագծերի e-draft.am պորտալում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարառությունն առաջարկում է բնակարաններով ապահովել Երևանում բնակվող Բաքվի փախստականներին:

Առաջին փուլում նախատեսվում է ընդգրկել Երևանի 5 վարչական շրջաններում ապրող 108 ընտանիք, մնացած ընտանիքները, պետբյուջեով նախատեսված ծրագրերով,  կապահովվեն բնակարաններով հաջորդ փուլում: Այս հարցի լուծման համար նախատեսվում է օգտվել նաև այն բնակարաններից, որոնք հանդիսանում են մասնավոր սեփականություն, սակայն ոտեղ ապրում են փախստականների ընտանիքները: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու