433.35
4.31
399.77
+5
Եղանակը Երևանում
Հայ

Beeline-ի գլխավոր տնօրենը ԵՊՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ

23:47
05 Մարտի 2016

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես եկավ դասախոսությամբ Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի` Մարքեթինգի և Հասարակայության հետ կապերի ոլորտում վերապատրաստման մեկամյա դասընթացի մասնակիցների համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ընկերության ղեկավարը, որպես հրավիրված դասախոս, լսարանին ծանոթացրեց ռազմավարական մարքեթինգի և բրենդինգի մասնագիտական դասընթացի հետ և կարդաց «Ինչպե՞ս է ստեղծվում Beeline–ի սակագները և ծառայությունները» թեմայով դասախոսություն:

Ընդհանուր առմամբ դասախոսությանը ներկա էր ավելի քան 40 ունկնդիր, այդ թվում` ԵՊՀ դասախոսներ, հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավարությունը, ուսանողներ, լրագրողներ, մարքեթինգի ու հասարակայնության հետ կապերի ոլորտի մասնագետներ:

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Beeline-ի ղեկավարությանն` ի դեմ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին, չափազանց հետաքրքիր դասախոսության և հեռաուսուցման լաբորատորիայի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար: Երկրի խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարի պաշտոնում Ձեր ունեցած փորձն արժեքավոր և արդիական է մեր ուսանողների համար», - նշեց Երևանի Պետական Հալասարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը:

«Թե´ Beeline-ը և թե´ հեռաուսուցման լաբորատորիան իրենց աշխատանքում առաջնային տեղ են հատկացնում ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառմանը։ Մենք բավականին մեծ փորձ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման գործում և մեծ ուրախությամբ պատրաստ ենք բոլոր հետաքրքրված անձնանց հետ կիսվել մեր բաձմամյա փոձով։ Նման ծրագրերի շնորհիվ, մենք զարգացնում ենք մասնագիտական կրթությունը և փորձում ենք մարդկանց օգնել դարձնել իրենց կյանքն էլ ավելի լավը։ Շնորհակալ եմ Երևանի Պետական Համալսարանի ղեկավարությանը հրավերի և հեռաուսուցման ձևաչափով մասնագիտական կրթության զարգացման գործում իմ փոքրիկ ավանդն ունենալու հնարավորության համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիան Հայաստանում պետական կրթական հաստատություններից առաջինն է ներդրել հեռահար ուսուցման համակարգն off-line և on-line ձևաչափերով: Լաբորատորիայի կողմից իրականացվող հեռաուսուցման արդիական ծրագրերի միջոցով բացառիկ հնարավորություն է ընձեռնվում դառնալ հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման, սոցիալական աշխատանքի, սոցիալական մանկավարժության, սոցիոլոգիայի, տնտեսագիտության և այլ ոլորտների մասնագետներ։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:32
24 Մարտի 2024
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
18:44
24 Մարտի 2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
16:22
22 Մարտի 2024
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը․ ՎԻԴԵՈ
16:07
22 Մարտի 2024
Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը․ ՎԻԴԵՈ
15:22
22 Մարտի 2024
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին (ՎԻԴԵՈ)
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին․ ՎԻԴԵՈ
14:59
22 Մարտի 2024
Կոշտ ձևով ձերբակալել են հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանին. ՔԿ–ն նշում է, թե որ քրվարույթով են նրան ձերբակալել (ՎԻԴԵՈ)
ՀԺԿ–ն խստորեն դատապարտել է «ոստիկանության աշխատակիցների վայրագ գործողությունները Նարեկ Սամսոնյանի նկատմամբ»․ ՎԻԴԵՈ
13:24
22 Մարտի 2024
Ինչպե՞ս առցանց փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
Ինչպե՞ս օնլայն փոխել թոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
11:19
22 Մարտի 2024
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Կոնվերս Բանկը հայտարարում է Converse Mobile՝ նոր, ավելի մեծ հասանելիությամբ հավելվածի գործարկման մասին
10:27
22 Մարտի 2024
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
16:02
21 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում․ Անդրանիկ Քոչարյան
ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում