526.4
7.25
475.99
+33
Եղանակը Երևանում
Հայ

Արամ Սիմոնյանը պատմել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնից հեռանալու պատճառների մասին

20:40
23 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հինգշաբթի տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին հայտարարեց, որ հրաժարական է տալիս և պատմեց իր որոշման պատճառների մասին։

Ինչպես հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը, նրա հեռանալու հիմնական պատճառը բուհի 100–ամյակի նախօրեին համալսարանի շուրջ ստեղծված ծանր մթնոլորտն էր։

«Համալսարանի շուրջ ստեղծված լարվածությունը չի թուլանում, այլ գնալով ավելի է ուժեղանում։ Երկրի բարձրագույն իշխանությունն ինձ մեղադրում է, թե ես ճանկռում եմ այս աթոռը, որ երկար մնամ։ Ծիծաղելի է։ Ես երբեք այդ աթոռից կառչած չեմ եղել: Այս ամիսների ընթացքում, կարծում եմ, ձեզ համոզեցի, որ ես ո՛չ ընկրկող եմ, ո՛չ վախեցող եմ, ո՛չ էլ հերոս եմ ձևանում։ Ես պատրաստ եմ տղամարդուն վայել ձևով բոլոր հարցադրումների պատասխանները տալ»,– ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով, վերջին ամիսների ընթացքում համալսարանում տեղի ունեցան փոփոխություններ, որոնց մի մասն անխուսափելի էր: Նա ավելացրել է, որ շատ մարդիկ չդիմացան փոփոխություններին, և դրա համար էլ համալսարանն այսօր ունի երկու նոր պրոռեկտոր:

«Այն լարվածության մեղավորը, որը կա համալսարանի շուրջ և գնալով ուժեղանում է, ես չեմ և ոչ էլ համալսարանն է։ Դրա մեղավորը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմնի ներկայացուցիչներն են։ Մարդիկ, որոնք համալսարանական են, բայց համալսարանում որևէ լուրջ ներդրում չեն ունեցել։ Դա իրենց խնդիրն է։ Ես անընդունելի եմ համարում այն քաղաքականությունը, որն այսօր վարում է ԿԳՆ-ն, ոչ միայն կրթության և գիտության ոլորտում, այլև համալսարանի նկատմամբ։ Ես դա համարում եմ մերժելի»,– ավելացրել է նա։

Միևնույն ժամանակ Սիմոնյանը դառնությամբ է նշում այն հանգամանքը, որ ազգային արժեք համարվող համալսարանը, որի 100-ամյակն է այս տարի նշվում, և որի հետ զուգահեռաբար նշվում է Բաքվի պետական համալսարանի 100-ամյակը, Հայաստանի կողմից արժանանում է նման վերաբերմունքի:

«Այսպիսի պայմաններում հոբելյան նշելը շատ ծանր է: Իշխանությունները հստակ ասում են՝ հոբելյանը կնշենք այն դեպքում, երբ որ Դուք չեք լինի ռեկտորի պաշտոնում: Ընդ որում՝ այդ հոբելյանին մասնակցելու համար գալու են մարդիկ, նաև արտասահմանից, որոնք իմ անձնական հյուրերն են, իմ ընկերներն ու բարեկամները՝ ռեկտորներ տարբեր համալսարաններից, որոնց հետ ընկերացել ենք այս տարիների ընթացքում»,– ասել է Արամ Սիմոնյանը։

Նա շնորհակալություն է հայտնել այն ուսանողներին, որոնք այս ամիսների ընթացքում ապացուցեցին, որ արժանի են համալսարանի ուսանող կոչվելուն: «Շնորհակալ եմ բոլորիդ անխտիր՝ և՛ ՈՒԽ-ին, և՛ ՈՒԳԸ-ին, Մշակույթի կենտրոնին և մյուսներին: Մեր երիտասարդներից շատերն ապացուցեցին, որ իրենք իսկապես հայ մարդ են, Հայաստանի և համալսարանի ջատագովը»,– ասել է նա։

Նա նշել է նաև, որ համալսարանի դեմ հարուցված քրեական գործն իր ամբողջ ծանրությամբ առաջին հերթին իր ուսերին է:

Սիմոնյանը խոստովանել է նաև, որ թերություններ եղել են, բայց գնացել և փորձել է անել այն ամենը, ինչ որ կարողացել է:

«Բայց հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ համալսարանի 100-ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ, խայտառակություն կարող է լինել, ուզում եմ ձեզ հայտարարել, որ ես մտադիր եմ վայր դնել ռեկտորի իմ իրավասությունները և հրաժարականս վաղը ներկայացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին: Եթե ես այսօր հրաժարական չտամ, միևնույն է, էլի օրենքի խախտումով դա արվելու է: Ես արդեն տեղյակ եմ՝ փոխելու են Հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը, որ կարողանան ինձ հանելու հաճույքը ստանալ: Ես այդ հաճույքը նրանց չեմ պատճառի»,– ավելացրել է նա։

Սիմոնյանի խոսքով, բուհի Հոգաբարձուների խորհուրդը կորոշի 7 օրվա ընթացքում, այդպես է կանոնադրությունը, թե երբ է նոր ռեկտորի ընտրության օրը նշանակվում:

Պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար կլինի, մինչև որ կլինեն ընտրություններ: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:16
24 Օգոստոսի 2019
«Նովոստի-Արմենիա»-ն դեպքի վայրից մանրամասներ է հայտնում «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի վերաբերյալ (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի վայրում է:
18:51
24 Օգոստոսի 2019
Հայտնի են որոշ տվյալներ «Մալաթիա մոլ»-ի հրդեհից 2 տուժածների առողջական վիճակի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Հայտնի են «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնի հրդեհի հետևանքով տուժածներից երկուսի առողջական վիճակի վերաբերյալ:
18:06
24 Օգոստոսի 2019
Եվս 2 մարտական հաշվարկ է մեկնել «Մալաթիա մոլ», տուժածներից 2-ը ծխահարվել են
«Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ
15:02
24 Օգոստոսի 2019
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տոնական գեղեցիկ օր էր կազմակերպել պրոֆեսոր Ռ․Յոլյանի անվան հեմատոլոգիայի կենտրոնում բուժում ստացող երեխաների համար։
12:00
24 Օգոստոսի 2019
Ոստիկանությունը կսկսի «մաքրել» Ամուլսարն ակտիվիստներից
Ոստիկանությունը սեպտեմբերի 4–ից կսկսի Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքի «մաքրում» ակտիվիստներից:
10:00
24 Օգոստոսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 19-23)
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 19-23)։

20:33
23 Օգոստոսի 2019
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ:
19:42
23 Օգոստոսի 2019
Ջերմուկի բնակիչների տեղը` աբովյանցիները. Փաշինյանին պատմել են Ամուլսարի ևս մեկ խնդրի մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ այցելել է Ջերմուկ քաղաքը:
19:00
23 Օգոստոսի 2019
Փաշինյան. հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության ու ինքնիշխանության կորուստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
18:46
23 Օգոստոսի 2019
ՀՀ նախագահն ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը
Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 23-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թ.-ին ստորագրված հրամանագիրը:
16:48
23 Օգոստոսի 2019
ՀՀ ՌՈ գնդապետը մեղադրվում է 68,1 մլն դրամի կաշառք ստանալու մեջ
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:
15:14
23 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկերի ձևակերպման գործընթացը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը: