436.65
4.37
404.34
+1
Եղանակը Երևանում
Հայ

Արագիլների հայկական ողբերգությունը. բնապահպանները ահազանգում են (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

14:44
13 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Մոտ երկու ամիս առաջ Արարատյան դաշտավայրի արագիլների հետ սկսեց տարօրինակ բան կատարվել` թռչունների փետուրները կեղտոտվեցին ճարպ հիշեցնող անհայտ նյութով: Դրա պատճառով թռչունները չեն կարողանում թռչել և սնունդ հայթայթել և հայտնվում են մահվան շեմին: Բնապահպանները միանգամից ահազանգեցին` պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել:

Որտե՞ղ են կեղտոտվում արագիլները

Հայկական բնապահպանական ճակատն իր Facebook-ում նախօրեին սևացած թևերով արագիլի մասին տեսանյութ է հրապարակել` թռչունը չի կարողանում օդ բարձրանալ և ընկնում է ծանրացած փետուրների քաշի պատճառով:



Ենթադրվում է, որ արագիլները կեղտոտվում են Հրազդան գետում սնվելիս, հավանաբար, ջրում հայտնված ճարպանման նյութով: Ինչպես հայտնեց Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավորների լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը, հարյուրավոր կեղտոտված արագիլներ շարունակում են մնալ անհասկանալի վիճակում` առանց հատուկ լուծույթներով մաքրման այդ նյութն ինքը դուրս չի գա, նրանք չեն կարողանա թռչել ու կերակուր գտնել: Բայց ամենակարևորը` աշնանը նրանք չեն կարողանա չվել Աֆրիկա, իսկ մնալով Հայաստանում` չեն կարողանա փրկվել ցրտից:

грязные аисты

«Նրանք կկարողանա՞ն չվել Աֆրիկա… Սա իսկական աղետ է: Չեմ կարող ասել, թե նրանցից քանիսը կդիմանա ճանապարհին, ինչ կլինի նրանց հետ: Նրանց ճակատագիրը մշուշոտ է», - Ղասաբյանի խոսքն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը:

 Որտեղի՞ց է հայտնվել այդ նյութը

Թեև խնդիրն այսօր չի առաջացել, մինչ օրս հայտնի չէ, թե դա ինչ նյութ է:Կարծիք կա, որ մեղավոր են տնտեսվարող սուբյեկտները, որոնք գետն են լցնում իրենց գործունեության թափոնները:

«Ներեցեք այդ դաժան պահը հրապարակելու համար, բայց տնտեսվարող սուբյեկտները, որոնք արագիլներին այս օրին են հասցրել, պետք է բացահայտվեն և պատժվեն: Նրանց մեղքով աղտոտված են գետերն ու դրենաժային ջրմուղները, որտեղ սնվելու ժամանակ ճարպանման նյութով կեղտոտվել են հարյուրավոր արագիլներ: Նրանք չեն կարողանում թռչել, ինքնուրույն սնվել և կերակրել իրենց ձագերին, նրանց փաստացի մահ է սպասվում», - Facebook-ի իր էջում գրել է Հայ բնապահպանական ճակատը:

Ինչպես նշում են կազմակերպությունում, կամավորներն անում են հնարավորինը, բայց դա բավարար չէ, և ոչ ոք չգիտի` քանի արագիլ է մահացել վերջին ամսում:

грязные аисты

 Ինչպե՞ս պայքարել դրա դեմ

 Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հավաստիացնում է, որ խնդիրը գերատեսչության անմիջական հսկողության ներքո է, իսկ արագիլների փետուրների մաքրման աշխատանքը պարբերաբար կանցկացվի:

 Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, այսօրվա դրությամբ աշխատանքներ են տարվում «TSE. Դեպի կայուն էկոհամակարգեր» հասարակական կազմակերպության կողմից:



Գերատեսչությունից նշեցին, որ Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը մի խումբ կամավորների հետ տեղում համապատասխան հետազոտություններ և մաքրման աշխատանքներ են կատարել:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով