437.27
4.41
404.32
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ախորժակս գրգռեցիք, պատրաստ եղեք, որ մի օր կարող եմ մտնել մի ՔԿՀ և սնունդը փորձել. Փաշինյանը` Զեյնալյանին (ՎԻԴԵՈ)

16:34
18 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց ՔԿՀ–ներում մատուցվող սննդի որակից։

«Որևէ փոփոխություն ունե՞նք ՔԿՀ–ներում սննդի որակի հետ կապված – հետաքրքրվեց վարչապետը Զեյնալյանից։

«Այո, սննդի որակն էական փոփոխություն է կրել, դա նաև դրսևորվում է հանձնուքների քանակի շոշափելի նվազմամբ, մենք դատապարտյալներից և իրավապաշտպաններից ևս արձագանքներ ենք ստանում, որ սննդի որակը էականորեն բարելավվել է», – նշեց Զեյնալյանը։

Загружается новость ... "Лево"

Փաշինյանն իր հերթին հետաքրքրվեց, թե մասնավորապես ո՞վ է հետևում, որ ՔԿՀ–ներում գտնվող բոլոր անձանց կառավարության որոշմամբ սահմանված սննդի չափաբաժինները պատշաճ որակով տրամադրվեն։

«Դուք հիմա երաշխավորու՞մ եք, որ այնտեղ նորմալ, ուտելի սնունդ է տրվում կալանավորված անձանց», – հարցրեց ՀՀ վարչապետը։

«Ես բազմիցս ինքս համտեսել եմ այդ սնունդը, ստուգումներ իրականացվում են, դիտորդական խմբեր կան, մշտապես կապ կա պատգամավորների հետ։ Այս պահի դրությամբ դրա վերաբերյալ որևէ դիտողություն չունենք։ Միաժամանակ մենք մտածում ենք առհասարակ վերապատվիրակել սննդի նախապատրաստումը, կատարում ենք հաշվարկներ` որքան է նստում մեկ հոգու ապահովելը սնունդով, նաև դրա մեջ ներառած անձնակազմի վարձատրությունն ու աշխատավարձը», – նշեց արդարադատության նախարարն` ավելացնելով, որ իրականացրել են պիլոտային ծրագիր Գորիսում, և այն շատ դրական արձագանքներ է տվել։

Զեյնալյանը նաև պարզաբանեց, որ այլ ընկերություն է պատրաստում սնունդն ու պատրաստի մատուցում։

«Մենք կբացառենք նաև կոռուպցիոն ռիսկը, եթե դրսից պատրաստի սնունդը մատուցվի։ Տարվում են այդ ուղղությամբ աշխատանքներ», – ասաց Զեյնալյանը։

«Շատ լավ, ամեն դեպքում պատրաստ եղեք, որ ես կարող է մի օր մտնեմ մի քրեակատարողական հիմնարկ և սնունդը փորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք, այնքան պատկերավոր նկարագրեցիք ՔԿՀ–ների սնունդը», – ժպտալով նշեց ՀՀ վարչապետը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով