ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են:
Ոստիկանությունից հայտնում են, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–