438.37
4.44
404.03
+3
Եղանակը Երևանում
Հայ

Տիրան Խաչատրյանն ազատվել է ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից, նա մեկնաբանել էր «Իսկանդերի» մասին Փաշինյանի սկանդալային հայտարարությունը

23:40
24 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Տիրան Խաչատրյանին ազատել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։

Այսօր ավելի վաղ Yerevan.today ռեսուրսը հրապարակել էր հոդված «ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա» խորագրով։

Նախօրեին 1in.am–ի տված հարցազրույցում ՀՀ վարչապետը պատասխանել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանն այն մասին, թե ինչու «Իսկանդերները» չեն կիրառվել հակառակորդի դեմ Արցախյան պատերազմի ժամանակ։ Փաշինյանը հայտարարել է, որ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10%–ով։ ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը հայտարարել է, որ Փաշինյանն այդկերպ որոշել է ընդգծել իր անմեղությունը ղարաբաղյան հակամարտության արդյունքների հարցում։ Նրա խոսքով, Փաշինյանի խոսքերը բացարձակ սուտ են, դա անգամ չի ենթարկվում որևէ կասկածի։

Մասնավորապես, Yerevan.today–ի հոդվածում նշվում է, որ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ:  Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)»։ 

ՊՆ–ն իր հերթին հանդես եկավ պարզաբանմամբ։

«Տվյալ լրատվամիջոցի ներկայացուցչի հետ հեռախոսազրույցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ասել է, որ չի կարելի նման թեմաներով խոսել և եզրահանգումներ անել, ինչից հետո լրագրողը մեջբերել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականը, թե իբրև դա հնարավոր է, ինչն էլ առաջացրել է Տիրան Խաչատրյանի ծիծաղը: Հոդվածում լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը` ընթերցողների մոտ առաջացնելով թյուրըմբռնում, ինչը կարելի է որակել որպես տեղեկատվական սադրանք: Եվս մեկ անգամ հորդորում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին և քաղաքացիներին զերծ մնալ ռազմական ոլորտին առնչվող նմանաբնույթ խոսակցություններից և քննարկումներից, քանի որ դրանք կարող են էական վնաս հասցնել Զինված ուժերին և մեր երկրի անվտանգությանը», – նշել են ՊՆ–ից։

Տիրան Խաչատրյանը նշանակվել է ԳՇ պետի տեղակալի պաշտոնում 2020թ.–ի հունիսի 12–ին։ Գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 2020թ.–ի հոկտեմբերին արժանացել է ՀՀ ազգային հերոսի կոչման։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել