417.91
4.24
387.64
+11
Եղանակը Երևանում
Հայ

Տարածաշրջանում նախադեպը չունեցող միջոցառում. հայտնաբերվել է 45մլն դոլար արժողությամբ հերոինի խոշոր խմբաքանակ (ՎԻԴԵՈ)

12:14
30 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 2021 թվականի հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն է ստացվել առ այն, որ Իրանից Եվրոպական միության երկրներ հերոին տեսակի թմրամիջոցի ապօրինի փոխադրմամբ զբաղվող անդրազգային կազմակերված հանցավոր խմբի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Ուկրաինայի տարածքներով տարանցիկ տեղափոխել հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ, հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Պետական եկամուտների կոմիտեում որոշում է կայացվել իրականացնել տարածաշրջանում նախադեպը չունեցող և առաջին անգամ իրականացվող միջոցառում` միջազգային վերահսկելի մատակարարում: Կայացված որոշման մասին, Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման մասին օրենքի 256-րդ հոդվածին համապատասխան, անհապաղ տեղեկացվել է ՀՀ գլխավոր դատախազը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի և Վրաստանի ոստիկանությունների հետ 24-ժամյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների համատեղ իրականացման վերաբերյալ: 

Օպերատիվ-հետախուզական աշխատանքներին ներգրավվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Վերջիններիս իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-տեխնիկական միջոցառումների արդյունքում թմրանյութ տեղափոխող բեռնատարը ՀՀ տարածքով տարանցիկ անցնելու ամբողջ ընթացքում գտնվել է իրավապահների տեսադաշտում: 

Միջոցառման իրականացման գործում մասնակցությունն են ունեցել նաև ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցներն ու ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության` Թբիլիսիիում տեղակայված տարածաշրջանային գրասենյակը: Շուրջ 20 օր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում Վրաստան, իսկ այնուհետև Ուկրաինա է գործուղվել նաև Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ներկայացուցիչը:

Գերատեսչության հաղորդմամբ, 2021 թվականի հուլիսի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած 20 տոննա քաշով հրակայուն աղյուս տեղափոխող բեռնատարը, որը համաձայն ստացված օպերատիվ տեղեկության, պետք է փոխադրելիս լիներ հերոին տեսակի թմրամիջոց, Հայաստանի, Վրաստանի, իսկ այնուհետև Ուկրաինայի իրավապահ մարմինների օպերատիվ ուղեկցման ներքո Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով ուղևորվեց Փոթիի նավահանգիստ, որտեղից էլ նավով` Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգիստ, ուր հասնելուն պես տրանսպորտային միջոցը մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև: 

Անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամներ հանդիսացող Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացու կողմից Կիևում վարձակալվել է պահեստ: Որպես թմրամիջոցի թաքստոց, մաքսազերծումից հետո հենց այդ պահեստ է տեղափոխվել, բեռնաթափվել ու պահեստավորվել օգտագործված ապրանքը: 

Հուլիսի 22-ին Ուկրաինայի իրավապահ մարմինները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Վրաստանի ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ մուտք են գործել Կիևում գտնվող պահեստ, որտեղ հայտնաբերվել է Իրանից Ուկրաինա տեղափոխված` 368 կգ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրամիջոցի 1164 փաթեթ: 

Նույն օրը Կիևում ձերբակալվել են Թուրքիայի վերոնշյալ քաղաքացիները: Հայտնաբերված թմրամիջոցը նախատեսվում էր փոքր խմբաքանակներով առաքել Եվրոպական միության երկրներ: 

Ուկրաինայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացիները ձերբակալվել են: Այս քրեական գործի շրջանակներում մի քանի օր անց Կիևում ձերբակալվել է նաև Թուրքիայի մեկ այլ` 1948թ. ծնված քաղաքացի: Այս պահին իրականացվում է նախաքննություն: Հայտնաբերված թմրամիջոցի արժեքը սև շուկայում հասնում է մոտ 45 միլիոն ԱՄՆ դոլարի:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:24
13 Մայիսի 2024
Պարզվել է հանրահավաքի ժամանակ բեռնատարով հրապարակ մտած անձի ինքնությունը, նրան մեդադրանք է առաջադրվել
Պարզվել է հանրահավաքի ժամանակ բեռնատարով հրապարակ մտած անձի ինքնությունը
18:04
13 Մայիսի 2024
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Երևանում կանցկացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 33-րդ գործարար համաժողովը՝ Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ
13:37
13 Մայիսի 2024
Այսօրվանից Երևանի մետրոն կաշխատի մինչև 00։00–ն
Նախկինում մետրոն աշխատում էր 07։00–ից մինչև 23։00–ն։ Այսօրվանից այն կաշխատի 07։00–ից մինչև 00։00–ն
12:36
13 Մայիսի 2024
Երևանում երթ է սկսվել՝ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ
Երևանում այս րոպեներին երթ է անցկացվում՝ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ
10:22
13 Մայիսի 2024
88 մարդ բերման է ենթարկվել Երևանում անհնազանդության ակցիաների ժամանակ (ՎԻԴԵՈ)
ժամը 10-ի դրությամբ բերման է ենթարկվել 88 մարդ. ՎԻԴԵՈ
10:13
13 Մայիսի 2024
Երևանի տարբեր փողոցներում ընդդիմադիր ցուցարարները փողոցներ են փակում, կան բերման ենթարկվածներ
Երևանի տարբեր շրջաններում վաղ առավոտից քաղաքացիները փակում են փողոցներ
14:22
10 Մայիսի 2024
Բագրատ Սրբազանն այսօր հրավիրեց նոր հանրահավաքի․ նոր վարչապետի թեկնածուն կորոշվի խորհրդակցությունների արդյունքում
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հույս ունի, որ քաղաքական գործիչների հետ խորհրդակցությունների արդյունքներով կորոշվի նոր վարչապետի թեկնածուն
11:56
10 Մայիսի 2024
Հայաստանն առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է Գերմանիային
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը
10:59
10 Մայիսի 2024
Մեկնարկել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիաները
Դասադուլի կոչեր, փակ փողոցներ․ մեկնարկել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիաները
22:21
09 Մայիսի 2024
Բագրատ սրբազանը կոչ է արել վաղվանից սկսել անհնազանդության ակցիաներ, գործադուլ և դասադուլ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ է արել անհնազանդության ակցիաներ սկսել վաղը ժամը 10:00-ից
22:16
09 Մայիսի 2024
«Կամազը» հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ վարած վարորդը ձերբակալվել է
Բեռնատարի վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է