441.52
4.45
403.58
-1
Եղանակը Երևանում
Հայ

Սադրանք և զրպարտություն. ՊՆ–ն պարզաբանել է, թե ինչու խավարասերով հացի լուսանկարը չէր կարող արվել զորամասում

19:44
10 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է աղմկահարույց լուսանկարը, որում հացի կտորի մեջ խավարասեր է պատկերված։

Загружается новость ... "Лево"

Սեպտեմբերի 9-ին Tert.am լրատվական հարթակում հոդված էր հրապարակվել, որում ասվում էր, որ մի զինծառայող վերոնշյալ կայքին ուղարկել է N զորամասի ճաշարանում արված լուսանկարներ, որոնցում հացի կտորի մեջ խավարասեր է պատկերված: Միջատի առկայությունը կաղապարային հացում բացառվում է՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքները.

  • եթե ալյուրում   խավարասեր լիներ, ապա խմորը հունցելիս այն պարզապես չէր լինի այն տեսքով, ինչպիսին լուսանկարում է, այլ կլիներ ձևափոխված,

  • նկարում ցուցադրված հացի կտորը, որի վրա է խավարասերը, կտրտված է ԶՈՒ զորամասերում տեղադրված հաց կտրող մեքենայով, որի աշխատանքի ընթացքում հացն ամուր սեղմվում է բոլոր կողմերից և մինչև ճաշասեղանին հասնելը տեղափոխվում է կաղապարների վրա դարսված, որից հետո այն վերադասավորվում է հացի համար նախատեսված պահեստի դարակաշարի վրա, ինչը փաստում է, որ խավարասերը հացի կողեզրային մասում չէր կարող լինել, քանի որ հացի կողեզրային մասերը բազմաթիվ անգամ հպվում են հացի տեփուրներին, դարակաշարերին, կտրատող մեքենային և հացամանին,

  • հացի կաղապարում կամ հունցված խմորի մեջ խավարասերի առկայության դեպքում հացը թխելիս այն պարզապես կայրվեր, քանի որ այդ գործընթացն իրականացվում է 260-280°C ջերմաստիճանում:

«ՀՀ զինված ուժերը սա համարում են սադրանք և զրպարտություն, հանրության վստահությունը բանակի հանդեպ թուլացնելու միտում: Միևնույն ժամանակ, ԶՈՒ ղեկավար կազմը առաջարկում է ցանկացած ժամանակ, ցանկացած կազմով հանկարծակի այցելել ցանկացած զորամաս՝ տեղում հացի որակն ստուգելու նպատակով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ
15:17
11 Մարտի 2024
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը
14:09
11 Մարտի 2024
Երևանի կոնսերվատորիան փակվո՞ւմ է․ հասունանում է սկանդալ երկրի միակ երաժշտական բուհի փակման շուրջ
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ
13:12
11 Մարտի 2024
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
12:58
11 Մարտի 2024
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
12:29
11 Մարտի 2024
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան ռազմավարական կարևորության արտահանումը կարգավորելու համար
11:20
11 Մարտի 2024
Ջրագիծը ծածկվել է ջրով, այս պահին հնարավոր չէ կատարել վթարավերականգնողական աշխատանքներ․ քաղաքապետարան
Անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ
10:05
11 Մարտի 2024
Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը․ Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է․ վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը, Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
09:51
11 Մարտի 2024
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները