438.03
4.45
404.16
-7
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը Երևանում ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

16:43
03 Հունվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ փոխվարչապետին Ամանորի կապակցությամբ և կարևորել նրա այցը հայ-ռուսական փոխգործակցության, Արցախում իրավիճակը քննարկելու համատեքստում:

ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է այն մեծ դերը, որ Ռուսաստանի Դաշնությունն ունեցել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում և նշել, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունը անվտանգության ապահովման կարևոր գործոն է ու երաշխիք:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերը և Ռուսաստանի կառուցողական դերակատարումը Արցախում իրավիճակի կայունացման ուղղությամբ:

Ռուսաստանի փոխվարչապետը ևս շնորհավորել է ՀՀ վարչապետին տոների կապակցությամբ և փոխանցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ջերմ ողջույնները:

Նա նշել է, որ Ռուսաստանը վերահաստատում է իր աջակցությունը բարեկամ հայ ժողովրդին այս բարդ ժամանակահատվածում և շահագրգռված է շարունակելու հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանը միտված ծրագրերը:

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցությանը, պատերազմի հետևանքով դիերի և գերիների փոխանակման աշխատանքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Ընդգծվել է գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքների հետևողականության կարևորությունը:

ՀՀ վարչապետը և ՌԴ փոխվարչապետն անդրադարձել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր բնագավառներում, այդ թվում` տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ փոխգործակցությանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ