438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. հո դավաճան ասելով չի՞, հիմնավորեք, տեսնենք՝ դավաճանն ով է (ՎԻԴԵՈ)

18:42
05 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել ք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրախանյանի դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում մեղադրանք է հնչեցրել, որ գործող իշխանությունը իրարամերժ հայտարարություններով, ձևակերպումներով և դիրքորոշումներով տապալել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցային գործընթացը։

Նա հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը 2016 նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է հետևյալը՝ իրենք պատրաստ էին 7 շրջանները հանձնել Ադրբեջանին, բայց Ադրբեջանն ասում էր՝ ոչ, պետք է տաք ավելին, հաղորդում է tert.am–ը։ 

«Կարծում եմ, որ ավելի շատ հարցեր հնչեն բովանդակային դեպի իշխանության և այդ մեղադրանքները հիմնավորվեն և տեսնենք՝ դավաճանը ո՞վ է: Սերժ Սարգսյանը պատրաստ էր  7 շրջանները հանձնել Ադրբեջանին, բայց Ադրբեջանը ասում էր ոչ, պետք է տաք ավելին: 

Ադրբեջանը ամեն անգամ առաջ էր քաշում նոր պայմաններ և ես պնդում եմ դա: Սերժ Սարգսյանը ավելին էր տալիս Ադրբեջանին, կեսն էլ էր տալիս, բայց Ադրբեջանը էլի ասում էր՝ ոչ: Սերժ Սարգսյանը օգտագործում էր բնակիչ եզրույթը արդյոք կարո՞ղ ենք եզրակացնել, որ նաև ԼՂԻՄ-ի ադրբեջանցի բնակիչները պետք է մասնակցեին այդ ենթադրվող հանրաքվեին։ Ինձ զարմացրեց, որ հանրապետականները արձագանքեցին և ասացին՝ խորհրդային միության ժամանակ եղած չափով պետք է մասնակցեին ադրբեջանցիները, այսինքն ֆիքսեցինք սա, որ ԽՍՀՄ-ի  մարդահամարին, ԼՂԻՄ-ում բնակվել է 40.000 ադրբեջանցի», – ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Նա նաև նշել է՝ արդյո՞ք  այն բանակցային թղթում, որ իրենք պատրաստվում էին իրենց ասելով ստորագրել, ձևակերպվա՞ծ էր, թե որտեղ է լինելու հանրաքվեն, ո՛չ ձևակերպված չէր: 

«Ադրբեջանի մեկնաբանությունն այն է, որ այդ հանրաքվեն պետք է տեղի ունենար ամբողջ Ադրբեջանի տարածքում», – նշել է նա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու