427.55
4.27
394.71
-2
Եղանակը Երևանում
Հայ

ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը և Ամերիաբանկը կնքեցին 25 մլն դոլարի վարկային պայմանագիր` ուղղված ՀՀ–ում արտաքին առևտրի զարգացմանը

14:04
01 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՕՊԵԿ-ի (Նավթ արտադրող երկրների կազմակերպության) Միջազգային զարգացման հիմնադրամը և Ամերիաբանկը կնքեցին 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում արտաքին առևտրի զարգացմանը, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Հիմնադրամը և Ամերիաբանկն սկսել են համագործակցել 2015թ.: Մասնավորապես, կնքված առաջին պայմանագրի շրջանակներում վարկային միջոցներին ուղղվել են տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում` մեծածախ առևտրի, արտադրության, սննդի արդյունաբերության և հյուրանոցների ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ):

Նոր վարկը տրամադրվում է առևտրի ֆինանսավորման շրջանակներում և կօգտագործվի Ամերիաբանկի միջազգային առևտրի ֆինանսավորման պորտֆելն ընդլայնելու նպատակով: Ներկայումս Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է ըստ հիմնական ցուցանիշների և ունի բոլոր նախադրյալները, որպեսզի շարունակի ակտիվորեն նպաստել ՀՀ բանկային հատվածի զարգացմանը:

Загружается новость ... "Лево"

ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի` մասնավոր հատվածի և առևտրի ֆինանսավորման գծով տնօրենի օգնական Թարեք Ալնասարը նշեց. «Հայաստանի տնտեսությունում տեղի են ունեցել մեծ բարեփոխումներ, և արձանագրվել է կայուն աճ: Միասին ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը և Ամերիաբանկը նպատակ ունեն նպաստել տարածաշրջանում սոցիալ-տնտեսական առաջընթացին և դա անում են ՓՄՁ-ներին աջակցելու միջոցով, քանի որ ՓՄՁ-ները ցանկացած զարգացող երկրի համար տնտեսության կենսական տարր են: Համաշխարհային առևտրի շուրջ 80-90 տոկոսն ապահովում է առևտրի ֆինանսավորումը (մեծ մասամբ կարճաժամկետ), և մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք մեր ներդրումն ունենալ այս ոլորտում` նպաստելով առևտրի ֆինանսավորման շուկայում ֆինանսական հոսքերի անընդհատությանը և կապերի ամրապնդմանը»:  

Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մենք ուրախ ենք վերստին համագործակցել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի հետ` բարենպաստ պայմաններ ստեղծելով հաճախորդների համար և օգնելով նրանց բարձրացնել իրենց առևտրային գործունեության արդյունավետությունը: Նոր վարկային միջոցները թույլ կտան ընդլայնել առևտրի ֆինանսավորման մեր հնարավորությունները և նոր դռներ բացել ՓՄՁ-ների համար, խթանել Հայաստանի տնտեսությունը և ստեղծել նոր աշխատատեղեր: Ցանկանում եմ երախտիքս հայտնել մեր գործընկերներին` առևտրի ֆինանսավորման ընդլայնմանը նպաստելու համար: Վստահ եմ, որ սա իր հերթին մեծապես կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը»:   

ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը համագործակցում է զարգացող երկրների և միջազգային դոնորների հետ` աշխարհի տնտեսությամբ անբարենպաստ տարածաշրջաններում տնտեսական աճը խթանելու և աղքատության դեմ պայքարելու նպատակով: ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը ֆինանսավորում է տրամադրում էական ենթակառուցվածք ստեղծելու, սոցիալական ծառայությունները զարգացնելու, արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու, առևտուրն ընդլայնելու համար: Հիմնադրամի գործունեությունը մարդակենտրոն է` ուղղված այն ծրագրերին, որոնք լուծում են կենսական խնդիրներ` սննդի, էներգիայի, մաքուր ջրի, առողջապահության, կրթության հասանելիություն, նպաստում ինքնուրույնությանը և ստեղծում ապագայի հեռանկարներ:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:59
27 Մարտի 2024
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
14:17
27 Մարտի 2024
Ոստիկանության բաժնի վրա զինված հարձակում կատարած 3 անձանցից երկուսը կալանավորվել է
Նրանցից մեկը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում
13:59
27 Մարտի 2024
Ռոսատոմը կարող է կատարել նոր ԱԷԿ–ի մասով ՀՀ կառավարության ցանկացած որոշում․ Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
11:47
27 Մարտի 2024
«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա
10:50
27 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում
14:32
26 Մարտի 2024
Երևանում սպասվում է քամու ուժգնացում և տեղումներ․ առաջիկա օրերի կանխատեսումը
Արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ
12:05
26 Մարտի 2024
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ
16:15
25 Մարտի 2024
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց՝ քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք. գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
Քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց
14:53
25 Մարտի 2024
Մենք հող հանձնող չենք, ոչ մեկ հող չի հանձնում․ ԳՇ պետը՝ Տավուշի 4 գյուղերի մասին (ՎԻԴԵՈ)
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հանձնման հարցին. ՎԻԴԵՈ
12:29
25 Մարտի 2024
ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր (ՖՈՏՈ)
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
11:19
25 Մարտի 2024
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա