ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նարինե Խաչատրյանը (Թուխիկյան) նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար։
Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
«Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Խաչատրյանը (Թուխիկյան) մայիսի 31–ին դիմում էր ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։ Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկատվություն էր շրջանառվում այն մասին, որ Խաչատրյանը կնշանակվի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնում, սակայն Խաչատրյանը այդ տեղեկատվությունը չէր մեկնաբանում։–0–