ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
«Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում