425.62
4.27
394.46
+13
Եղանակը Երևանում
Հայ

Լավրովը պարզաբանել է Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու գլխավոր խնդիրը

15:55
18 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հետ կապված խնդրին։

«Ռազմագերիների հարցը պայմանավորվածությունների մի մասն է, որոնք ստորագրվել են նոյեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը։ Այս հարցը քննարկվել է նախագահ Պուտինի  և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հետ տեղի ունեցած հետագա հեռախոսազրույցների ժամանակ։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ իմ ունեցած հեռախոսազրույցների ժամանակ այդ հարցը ևս բավականին երկարատև բանավեճերի մաս էր, երբ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետն այցելեցին Մոսկվա հունվարի 11–ին», – հիշեցրեց Լավրովը։

Նա պարզաբանեց, որ սկզբում ամենամեծ խնդիրների առջև կանգնած էր հայկական կողմը, քանի որ անհրաժեշտ էր, որպեսզի երկու կողմերն էլ` և Ադրբեջանը, և Հայաստանը, կազմեին ու փոխանցեին այն մարդկանց ցուցակները, որոնք անհետ կորել են և որոնց ուզում են ազատել գերությունից։ 

«Ադրբեջանն այդ ցուցակները տվեց, և դրանք մեծ չէին։ Նրանք, ովքեր նշված էին ադրբեջանական ցուցակներում, ոչ միանգամից, բայց վերադարձվեցին։ Կորածների, գերիների, պահվող անձանց հետ կապված իրավիճակներ Ադրբեջանի կողմից այլևս չեն առաջացել», – նշեց Լավրովը։

Նրա խոսքով, հայկական կողմը ցուցակները միանգամից չի ներկայացրել, և դրանք ամբողջական չէին։

«Հետագայում փոխանակվեցին նրանք, ովքեր եղել են նոյեմբերի 10–ին ավարտված իրադարձությունների մասնակիցները։ Բայց հիմա գլխավոր է խնդիրը, որը տեղի է ունեցել Հադրութի շրջանում, երբ դեկտեմբերի սկզբին հայ զինծառայողների մեծ խումբը, որքան հասկանում եմ, ուղարկվել էր այնտեղ», – ասաց Լավրովը։

Նրա խոսքով, այդ մարդիկ` 62 հոգի, գերի ընկան 7–10 օր հետո, այսինքն` դեկտեմբերի սկզբին։

«Ադրբեջանական կողմն այդ փուլում հայտարարեց` քանի որ այդ մարդիկ այդ շրջան էին ուղարկվել հրադադար հայտարարելուց և բոլոր ռազմական գործողություններն ավարտվելուց հետո, ապա նրանց պետք է դիտարկել առանձին կարգով, այլ ոչ թե նոյեմբերի 9–ի հայտարարությամբ», – պարզաբանեց ՌԴ ԱԳ նախարարը։

«Խոսել եմ Հայաստանի արտգործնախարարի հետ` փորձելով պարզել անհետ կորածների վերջնական ցուցակները։ Սակայն պարզվեց, որ նրանց թիվը 62–ից շատ ավելի է։ Եվ հիմա մեր զինվորականները, կապի մեջ գտնվելով Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների հետ, վերստուգում են անվանացուցակները, որպեսզի հասկանան, թե որտեղ կարող են լինել այդ մարդիկ», – նշեց Լավրովը։  

Նա ընդգծեց, որ անմիջապես զբաղվում է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը` կապի մեջ գտնվելով հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։

«Թեման գոյություն ունի, անխոս, և եթե չլինեին մեր խաղաղապահները, ապա, այն, երևի, ավելի դժվար կլիներ լուծել», – նշեց Լավրովը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ
10:28
28 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
15:59
27 Մարտի 2024
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
14:17
27 Մարտի 2024
Ոստիկանության բաժնի վրա զինված հարձակում կատարած 3 անձանցից երկուսը կալանավորվել է
Նրանցից մեկը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում
13:59
27 Մարտի 2024
Ռոսատոմը կարող է կատարել նոր ԱԷԿ–ի մասով ՀՀ կառավարության ցանկացած որոշում․ Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
11:47
27 Մարտի 2024
«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա
10:50
27 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում