438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

Հայրենական պատերազմի հաղթանակի 74–ամյակը. Երևանում մայիսի 9–ը նշվեց հանդիսավոր քայլերթով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

16:39
09 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 74–րդ ամյակի առթիվ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հանրապետության բարձրագույն ղեկավարությունն ու հոգևորականներ, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ և վետերաններ։

ՀՀ նախագահը ծաղիկներ դրեց «Անմար կրակի» մոտ` մեկ րոպե լռությամբ հարգելով հերոսների հիշատակը, որոնք իրենց կյանքն են զոհել հանուն Հայրենիքի և խաղաղության։

9 марта в день победы в парке Ахтанак.jpg

Ծաղկեպսակները դնելու արարողությունից հետո «Մայր Հայաստան» հուշարձանի առաջ հանդիսավոր քայլերթով անցան հայ և ռուս զինվորականները։

Հատուկ տոնի կապակցությամբ այգում տեղադրվել է դաշտային խոհանոց, որտեղ իշխանության ներկայացուցիչները ոչ պաշտոնական մթնոլորտում շփվեցին ինչպես վետերանների, այնպես էլ շարքային քաղաքացիների հետ։

Полевая кухня День победы в парке Ахтанак.jpg

«Մեր հաղթանակները բացառիկ են, քանի որ դրանք համազգային են։ Եթե մենք վերադառնանք 100 տարի առաջ և հայացք նետենք Սարդարապատի և Բաշ–Ապարանի հաղթանակներին, որոնք նախորդել են Առաջին Հանրապետության հռչակմանը, ապա կտեսնենք, որ դրանք հենց համազգային են, քանի որ մարտերին մասնակցել է ոչ միայն հայկական բանակը, այլև ողջ ժողովուրդը։ Նույնն էր նաև Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ Նույնը կրկնվեց նաև Արցախի ազատագրական պայքարի և Ապրիլյան պատերազմի ժամանակ», – ասաց ՀՀ նախագահը լրագրողների հետ զրույցում։

президент Армен Саркисян в День победы в парке Ахтанак.jpg

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին նշեց, որ խաղաղությանը հնարավոր է հասնել միայն հաղթանակների միջոցով։

«Ողջ հայ ազգը պետք է գիտակցի, որ խաղաղությանը կարելի է հասնել միայն մեր հաղթանակների միջոցով», - ասաց նա լրագրողների հետ զրույցում:

Давид Тоноян на границе (8).jpg

Ըստ նրա, Հայաստանն ունի բոլոր հնարավորություններն ամենաբարձր մակարդակով սպառազինություն ապահովելու համար` հաշվի առնելով տնտեսական և ժողովրդագրական իրավիճակը։

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը բարձր գնահատեց այն փաստը, որ Հաղթանակի օրը նշվում է Հայաստանում նման բարձր ոգով:

Сергей Копыркин

«Ինձ համար դա ևս մեկ հաստատում է, որ մենք մոտ ենք ոչ միայն պատմական, քաղաքական կամ տնտեսական առումներով, այլ նաև հոգևոր: Ի վերջո, մեր պապերը միասին կռվել են մեր ապագային համար, և Ռուսաստանում գիտեն ու գնահատում են հայ ժողովուրդի ներդրումը մեր միասնական հաղթանակի հասնելու գործում», - ասաց դեսպանը:

Հայաստանում և Արցախում այսօր եռատոն է`Հայրենական պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի ՊԲ–ի կազմավորման օրը։ 

Այդ օրը Հայաստանի և Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը ծաղկեպսակներ է դնում Հայրենական պատերազմի և արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանների մոտ։ Տոնական միջոցառումներ են կազմակերպվում երկրի ողջ տարածքում։ 

Արդեն մի քանի տարի է` Հայաստանում անցկացվում է «Գեորգյան ժապավեն» ակցիան։ Այս տարի Երևանի կենտրոնական փողոցներում կազմակերպվեց «Անմահ գունդ» ակցիայի մասնակիցների երթը։

Бессмертный полк День победы

Հայաստանը մեծ ավանդ է ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 600 հազար մարտիկ, որից 300 հազարը` Հայաստանից, 200 հազարը` խորհրդային այլ հանրապետություններից, ևս 100 հազարն` արտերկրից։ Մարտական գործողությունների ժամանակ զոհվել է շուրջ 200 հազար հայ։ Հայաստանի նման սակավաթիվ բնակչություն ունեցող երկրի համար սա իսկապես հսկայական կորուստ է։ 

Бессмертный полк День победы

Պատերազմի տարիներին հայ ժողովուրդն ունեցավ Խորհրդային Միության 106 հերոս։ Երկրորդ աշխարհամարտի դարաշրջանի խոշորագույն զորահրամանատարներից են Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամֆերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։ Հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա, Թամանյան 89–րդ դիվիզիան հասել է մինչև Բեռլին։

Հայերը մասնակցել են պարտիզանական շարժմանը ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված տարածքներում և ակտիվորեն մասնակցել են գերմանական զորքի ջախջախմանը թշնամու թիկունքում։ Հայրենական պատերազմի ռազմաճակատներում հայ ժողովրդի հերոսական պայքարի տրամաբանական շարունակությունը դարձավ արցախյան ազատագրական շարժումը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու