ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ողջ տարածքում խախտվել է ջրամատակարարման գրաֆիկը էներգետիկ համակարգում առկա վթարային իրավիճակի պատճառով, «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին հայտնեցին «Վեոլիա ջուր» ընկերությունից։
«Հայաստանի ողջ տարածքում անջատվել են պոմպերը, այդ պատճառով նկատվում է ջրամատակարարման գրաֆիկի խախտում», – նշեց գործակալության զրուցակիցը։
Ինչպես հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, այս պահին առկա է վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։–0–