438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

Բիբլոս Բանկ Արմենիան ամանորյա նվերների գումարը նվիրաբերել է «Զինվորի տանը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

19:05
20 Դեկտեմբերի 2023

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Բիբլոս Բանկ Արմենիան տարին եզրափակում և Ամանորը դիմավորում է կարևոր նվիրաբերումով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Տոնական նվերներին հատկացված գումարն այս տարի Բանկի աշխատակիցների, հաճախորդների ու գործընկերների անունից կփոխանցվի «Զինվորի Տուն» Բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նպաստելու զինհաշմանդամների սոցիալական վերաինտեգրմանը, ինչպես նաև տեղահանված արցախցիների ուսմանը, վերապատրաստմանն ու աշխատանքով ապահովելուն ուղղված նախագծերին։

Նվիրաբերությունը կօգնի, որպեսզի Արցախից բռնի տեղահանվածները մասնակցեն իրենց նախընտրություններին ու ներուժին համապատասխանող կրթական ծրագրերի, իսկ երկրորդ փուլով՝ մասնագիտական խորացված կրթություն ստանան ու աշխատանք գտնեն։

библос.jpg

Համագործակցության մասին պաշտոնապես հայտարարվեց դեկտեմբերի 19-ին, երբ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը և «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ստորագրեցին հուշագիր «Զինվորի Տանը» տեղի ունեցած հատուկ միջոցառման ընթացքում։

«Ուրախ ենք «Զինվորի տան» հետ կրկին համագործակցելու և վիրավոր զինվորներին լիարժեք կյանք վերադարձնելու կարևոր գաղափարի շուրջ համախմբվելու համար։ Այսօր նաև բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է արցախից տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու, նրանց համար բարեկեցիկ միջավայր ստեղծելու ջանքերին։ Վստահ եմ՝ արդյունքը կլինի շոշափելի, և հուսով եմ՝ կշարունակենք հայրենիքի պաշտպանի համար արվող աշխատանքը»,- նշեց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

Ամանորյա այս նախաձեռնության շրջանակում Բանկը միացավ «Զինվորի տան» «Հայաստան 301» նախագծին՝ իր համեստ ներդրումն ունենալով վիրավոր զինվորների կյանքի որակը բարելավելու գործում։ «Հայաստան 301» ծրագրի խորհրդանիշը Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է, և միջոցառման ընթացքում Բանկի ներկայացուցիչները հնարավորություն ստացան տեղադրելու կտավի՝ «Զինվորի տանը» տեղակայված կրկնօրինակի բեկորներ։

библос2.jpg

«Բիբլոս Բանկ Արմենիան հստակ որդեգրած քաղաքականություն ունի, որն արտացոլում է վերաբերմունքը՝ հայրենիքի պաշտպանների նկատմամբ: Բանկն առաջին անգամ չէ, որ աջակցում է Զինվորի տանը, որպեսզի կարողանանք թեթևացնել տղաների հոգսերը, առավել որակյալ դարձնել նրանց կյանքը: Չափազանց հաճելի է տեսնել, որ Բիբլոս Բանկ Արմենիան սոցիալական մեծ պատասխանատվություն է զգում այն մարդկանց հանդեպ, ովքեր վիրավորվել են հայրենիքը պաշտպանելիս: Անչափ շնորհակալ ենք և հուսով ենք, որ սա վարակիչ օրինակ կդառնա նաև շատ այլ կազմակերպությունների համար»,-նշեց «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Այս տարի Զինվորի տան բոլոր, այդ թվում՝ կրթական ծրագրերի առաջնային շահառուները Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են։ Նրանց սոցիալական ինտեգրումն իրականացվում է կրթության և մշտական եկամտի աղբյուրի ձևավորման միջոցով։

2022-2023թթ․ «Զինվորի տունն» իրականացրել է շուրջ 2400 շահառուի կրթական կարիքի գնահատում, որից շուրջ 1300-ը մասնակցել են կրթական ամենատարբեր դասընթացների, իսկ 400-ից ավելին՝ ընդունվել աշխատանքի։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն 2023 թվականին նշում էր իր հիմնադրման 15-ամյակը, ինչի կապակցությամբ տարվա ընթացքում ֆինանսավորեց մի շարք կրթական ծրագրեր ու նախաձեռնություններ։

Բանկը հիմնադրվել է 2007 թվականի դեկտեմբերին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

библос2.jpg

«Զինվորի տունը» բարեգործական-հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է զինվորական ծառայության կամ հայրենիքի պաշտպանության ժամանակ խեղում, վնասվածք ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց խնդիրներով: 2018 թվականին հիմնված «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում շահառուներին տրամադրվում է անվճար բարձրակարգ վերականգնողական բուժում: «Զինվորի տունը» նաև օգնում է զինհաշմանդամներին ստանալ կրթություն և աշխատանք՝ կազմակերպելով կրթական մի շարք ծրագրեր՝ Երևանում և մարզերում ապրող զինհաշմանդամների համար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու