438.65
4.42
404.14
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ավինյանը հեռանում է փոխվարչապետի պաշտոնից, նա հայտարարել է տարաձայնությունների մասին

22:20
02 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Տիգրան Ավինյանը հայտարարել է փոխվարչապետի պաշտոնից հեռանալու մասին։ 

Նա հայտարարություն է տարածել Facebook-յան իր էջում։ 

Ավինյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ 

«Սիրելի հայրենակիցներ, ընտրական գործընթացի մեկնարկին որոշեցի կենտրոնանալ պաշտոնական պարտականությունների կատարման վրա՝ զերծ մնալով նախընտրական պայքարին մասնակցելուց: Այդ որոշումը պայմանավորված էր նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով:

Մեր պայքարը հիմնված է ժողովրդավարության, ազատության, կոռուպցիայի բացառման սկզբունքների վրա: Այդ համատեքստում մեր պետության զարգացման այս փուլի առաջնահերթություն ենք դիտարկում ժողովրդավարության հաստատումն ու ամրապնդումը (ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ) և կոռուպցիայի բացառումը (անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ): Այս շարքում հիմնարար սկզբունք է նաև բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը՝ անկախ անձերից: Կազմված նախընտրական ցուցակի դեպքում, սակայն, ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր, և մենք որևէ ձևով չէինք շեղվում դրանից: Այնուհանդերձ, համոզված եմ, որ բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը մնալու է մեր թիմի անբեկանելի սկզբունքը, իսկ հնարավոր ռիսկերը կառավարվելու են: Ինքս մնալու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ամեն կերպ աջակցելու եմ, որպեսզի 2018թ. սկսած մեր բոլոր բարեփոխումները շարունակվեն: 

Թողնելով ՀՀ փոխվարչապետի պաշտոնը՝ մեր երեք տարիների աշխատանքը գնահատում եմ արդյունավետ և իմ կողմից համակարգված ոլորտներում համոզված կերպով կարող եմ խոսել առաջընթացի մասին: 

Նախ, կորոնավիրուսի համավարակի և պատերազմի փուլերում մենք կարողացանք կանխել տնտեսության հնարավոր փլուզումը: Ավելին՝ տնտեսական հակաճգնաժամային և զարգացման ծրագրերով սոցիալական ապահովության, գյուղատնտեսության, էներգետիկայի, քաղաքաշինության և այլ ոլորտներում թույլ չտվեցինք իրավիճակի վատթարացում՝ միաժամանակ ապահովելով զարգացման իրական նախադրյալներ: Կարևորում եմ նաև պետական կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության մշակումը և թվայնացման ոլորտում առկա ձեռքբերումները: Այս ամենը հրաշալի հիմք են ստեղծում մեր երազած պետության կառուցման համար: 

Երախտագիտություն եմ հայտնում ժողովրդին՝ մեր թիմին ցուցաբերած աջակցության համար, ՀՀ վարչապետին ու մեր քաղաքական թիմին՝ նման պատասխանատու աշխատանք ինձ վստահելու համար, ինչպես նաև օրենսդիրի, գործադիրի ու միջազգային գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար: Համոզված եմ, որ նախորդ երեք տարիների աշխատանքն իր առարկայական ազդեցությունն է ունենալու Հայաստանը բարեկեցիկ, մրցունակ և ինստիտուցիոնալ պետություն դարձնելու գործում: 

Հաջողություն եմ մաղթում նորընտիր Ազգային ժողովին և նոր ձևավորվող կառավարությանը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
12:07
04 Մարտի 2024
Հրուշակեղենի արտադրամասերից մեկում վտանգավոր տորթի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Տորթում կասկածել են աղիքային ցուպիկի առկայություն․ ՖՈՏՈ
10:09
04 Մարտի 2024
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ