Ավինյանն անդրադարձել է գերիների վերադարձի հարցին (ՎԻԴԵՈ)
18:24
23 Հունիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լրագրողներին հայտարարեց, որ գերիների ուղղությամբ գործընթացը շարունակվում է։
«Չեմ ասի, որ դա նույնպես հեշտ գործընթացներից մեկն է, բայց ես համոզված եմ, որ այդ առումով նույնպես մենք ունենք հնարավորություն փոխհամաձայնությունների գալու և երկկողմանի խնդիրները լուծելու»,– ասաց Ավինյանը։
Նա ձեռնպահ մնաց մեկնաբանել այն հարցը, թե, արդյոք, արժե առաջիկայում սպասել գերիների վերադարձի։–0–