ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
«Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջԴեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ինչպես Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։
«Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան», – նշել է Հովհաննիսյանը։–0–