420.75
4.19
394.07
+15
Եղանակը Երևանում
Հայ

Արա Սաղաթելյանը կալանավորվեց, Կարեն Բեքարյանի խափանման միջոցի որոշումը կհրապարակվի այսօր

10:00
22 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Դատարանը բավարարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանավորումը։

Այս մասին Facebook–յան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը` նշելով, որ «ակներև է, որ դատարանն այս որոշումը կայացրել է քաղաքական ճնշման տակ»։

Ուրբաթ երեկոյան ԱԱԾ–ն բերման էր ենթարկել ու ձերբակալել քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիա» մեդիոհոլդինգի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին ու ևս հինգ քաղաքացու։ Բեքարյանին, Սաղաթելյանին և ևս երկու ձերբակալվածի մեղսագրվում է, մասնավորապես, #Gagik_Soghomonyan անունով ֆեյքային էջի կառավարում և չթույլատրված տեղեկատվության հրապարակում։

Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը Facebook–յան իր էջում գրել , որ Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքը ինչպես իրավական, այնպես էլ փաստական առումով անհիմն է և որևէ կերպ չփաստարկված։ 

«Եթե շարժվենք ԱԱԾ-ի տրամանաբանությամբ, ապա դատարան ներկայացրած նյութերով «հաստատվում է» ֆեյքի կապը ոչ թե այս գործով չորս մեղադրյալների, այլ ավելի քան երկու տասնյակ անձի հետ», – նշել է Ենոքյանը։

Կարեն Բեքարյանի մասով նրա փաստաբան Գոռ Միքայելյանը նշել է, որ Բեքարյանի խափանման միջոցի որոշման հրապարակումը կլինի երկուշաբթի առավոտյան 11:30:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձերբակալելուց առաջ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Սաղաթելյանի և Բեքարյանի աշխատասենյակները։ Փաստաբանների խոսքերով, խուզարկության ընթացքում առգրավվել են հեռախոսներ և համակարգիչներ ՀՀ Սահմանադրության և ՔՕ կոպիտ խախտումներով։ 

Նրանց հետ այդ երեկո ԱԱԾ էին տեղափոխվել ևս հինգ քաղաքացիներ, այդ թվում` Սաղաթելյանի գրասենյակի աշխատակիցները, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, նրա հեռախոսն ու աշխատանքային համակարգիչը ևս առգրավվել են։ Էլիբեգովային և Մելոյանին հարցաքննել են, այնուհետև ազատ են արձակել։

Բեքարյանին և Սաղաթելյանին նույն երեկո մեղադրանքներ են առաջադրվել երեք հոդվածներով` ազգային, ռասայական թշնամանք տարածելու հրապարակային կոչեր, թշնամանք հարուցելը ինչ-որ շերտերի նկատմամբ և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
09:48
18 Ապրիլի 2024
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
19:51
17 Ապրիլի 2024
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի. Փաշինյանը՝ տավուշցիներին
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի, այսօր տավուշցիներին է ասել Փաշինյանը
19:43
17 Ապրիլի 2024
Իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ ՀԱԿ–ը՝ Սամվել Վարդանյանի միջադեպի մասին
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի միջադեպի կապակցությամբ
19:31
17 Ապրիլի 2024
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը կայուն ծանր է
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա
15:58
17 Ապրիլի 2024
Դեղերը թաքցրել են մեքենայի դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ Հայաստան են փորձել ներմուծել 67կգ դեղորայք (ՖՈՏՈ)
Դեղերը թաքցրել են մեքենայի  դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ ՖՈՏՈ