437.27
4.41
404.32
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը ներկայացրել է ՓՄՁ–ների ֆինանսավորման նոր`թվային հնարավորություններ

14:15
21 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՓՄՁ ներկայացուցիչները կկարողանան օգտվել Ամերիաբանկի բիզնես վարկավորման ծառայություններից թվային հարթակի միջոցով, ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։

«Մենք շարունակում ենք ընդլայնել առցանց ծառայությունների շրջանակը` որպես թվային ոլորտի առաջատար բանկ։ Արդեն հաջորդ շաբաթվանից Ամերիաբանկը ՓՄՁ–ներին հնարավորություն կընձեռի դիմել առցանց մինչև 150 մլն դրամի չափով վարկի տրամադրման համար», – ասաց նա։

Բարսեղյանը պարզաբանեց, որ առցանց կցելով անհրաժեշտ փաստաթղթերն անմիջապես համակարգում ` փոխառուները կկարողանան առցանց հետևել վարկային հայտի ընթացքին: Ընդ որում, օնլայն հարթակում ընկերության տվյալները կարելի է մուտքագրել ընդամենը մեկ անգամ և առցանց դիմել տարբեր վարկերի ստացման համար: 

Загружается новость ... "Лево"

Վարկերի երեք խումբ

Նրա խոսքով, սպասարկման որակը, օպերատիվությունը բարձրացնելու և յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ համապատասխան մոտեցում ցուցաբերելու համար` բանկը ներդրել է վարկային հայտերի տարբերակման հնարավորություն։

Առաջին խմբում ներառվել են ՓՄՁ–ի չապահովագրված վարկերը` մինչև 10 մլն դրամի չափով, որոնք պահանջում են օպերատիվ լուծում։ Դրա համար պետք է լինել Ամերիաբանկի հաշվետեր հաճախորդ և գրանցվել ID քարտով։

«1–10 մլն դրամի վարկերը հնարավոր է ստանալ 5 րոպեում և մեծամասամբ առանց բանկ այցելելու։ Հայտն ավտոմատ կերպով չհաստատվելու դեպքում Բանկի մասնագետն այցելում է տվյալ բիզնեսի գործունեության վայր և տեղում` պարզ վերլուծության միջոցով, տալիս նախնական պատասխան: Վերլուծության հիման վրա վարկը կարող է տեղում հաստատվել, լրացուցիչ հաստատման անհրաժեշտության դեպքում որոշումը կայացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում», – պարզաբանեց նա։ 

Վարկը տրամադրվում է առանց անշարժ գույքի գրավադրման, իսկ վաղաժամկետ մարման դեպքում տուգանք չի գանձվում: Նշված գումարի սահմանում հնարավոր է նաև ավտոմատ ձևով վերաֆինանսավորել այլ բանկերում գործող վարկերը` առանց այդ բանկեր այցելելու։ 

Երկրորդ խմբին առաջարկվում է 10–20 մլն դրամի վարկ։ Այս դեպքում անհրաժեշտ է ապահովել միայն մասնակի գրավ` 10 մլն ՀՀ դրամից կամ համարժեք արտարժույթից բարձր գումարի համար: Այստեղ ևս բանկն իրականացնում է բավականին լոյալ քաղաքականություն։ 

«Եթե անշարժ գույքի գրավադրման որոշում է ընդունվում, ապա գրավի գումարը կարող է կազմել գրավադրվող անշարժ գույքի արժեքի մոտ 50%–ը, իսկ ավտոմեքենայի դեպքում տոկոսը կլինի ավելի բարձր», – նշեց Բարսեղյանը։

Նրա խոսքով, այս սահմանաչափի ներքո ևս հնարավոր է Ամերիաբանկ տեղափոխել այլ բանկերի կամ վարկային կազմակերպությունների բիզնես վարկերը` առանց այդ ընկերություններ այցելելու: 

Երրորդ խմբում ներառվում են բանկի այն հաճախորդները, ովքեր ներկայացնում են 20 - 150 մլն ՀՀ դրամ կամ արտարժույթով համարժեք վարկեր ստանալու հայտ։ Անհրաժեշտության դեպքում բանկը կարող է կապվել հաճախորդի հետ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։  

«Բիզնեսի վարկավորման համար Ամերիաբանկի կողմից ստեղծված այս նոր հնարավորությունները կնպաստեն երկրում ՓՄՁ-ների գործունեության ընդլայնմանն ու զարգացմանը», – ընդգծեց Բարսեղյանը։ 

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: 2018թ.–ի արդյունքում Ամերիաբանկը Հայաստանի բանկային հատվածի առաջատարն է բոլոր հիմնական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, մաքուր եկամուտ և կապիտալ)։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին