ԵՐԵՎԱՆ,10. հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 4–ժամյա և 12–ժամյա ջրանջատում է նախատեսված Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 10-ին կդադարեցվի հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը. ժամը 10:00-14։00 Գեղարքունիքի մարզի՝ Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի և Մարտունի քաղաքի՝ բացառությամբ Շահումյան, Գարեգին Նժդեհ, Գետափնյա և Սայաթ-Նովա փողոցների, ժամը 10:00-22:00 Սյունիքի մարզի՝ Ագարակ քաղաքի և Կարճևան գյուղի:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում