ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Վրաստանի Հանրապետության տարածքով անցնող կապուղին ժամանակավորապես չի գործում՝ միջազգային տարանցիկ մալուխի վնասման պատճառով:
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, դրա հետևանքով խնդիրներ են ստեղծվել տվյալների փոխանցման ծառայությունների կտրվածքով:
«Արագ արձագանքման թիմերն իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վնասվածքը վերացնելու ուղղությամբ: Ներկա դրությամբ գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի պահուստային ենթակառուցվածքը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը», - հայտնում են ընկերությունից:-0-