438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

Վարչապետ. անհրաժեշտ է բացառել միջնորդությունը կրթական հաստատություններում

12:43
13 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձնարարական տվեց ԿԳ նախարարին, մարզպետերին և Երևանի քաղաքապետին:

Մասնավորապես, կառավարության ղեկավարը հանձնարարեց 7 օրվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ:

«Բոլորը շատ լավ հասկանում են` ինչի մասին է խոսքը. մայր և աղջիկ նույն դպրոցում են աշխատում։ Ես չեմ բացառում նման դեպքերը, սակայն պետք է տարբերակել, թե որտեղ է դա օբյեկտիվ, որտեղ` սուբյեկտիվ», - ասաց Կարապետյանը:

Նա նաև հանձնարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, որ, գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում, շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցման կապ ապահովվի՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրերի կիրառման մեխանիզմները:

Կարապետյանն ընդգծեց, որ երկրում գործում է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» («ԿՏԱԿ») ոչ առևտրային կազմակերպությունը, որը կապեր է ստեղծել բոլոր դրպոցների հետ, և այս պահին այդ կապերը արդյունավետ չեն օգտագործվում:

«Կառավարության ծրագրում մենք հստակ նախատեսել ենք, որ նման հնարավորություն պետք է ունենան բոլոր դպրոցները, հատկապես այն դպրոցները, որտեղ ուսուցիչների կամ կրթական մակարդակի պակաս կա: Կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում է, և մենք հետևողական կլինենք այս հարցում», - ասաց Կարապետյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու