416.29
4.22
388.08
+17
Եղանակը Երևանում
Հայ

Փլուզված հենապատի վերակառուցման պատվիրատուն եղել է մասնավոր ընկերություն. Երևանի քաղաքապետարան

10:15
17 Մարտի 2016

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մայրաքաղաքի Սարալանջի փողոցում հենապատի փլուզման հետ կապված Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հենապատի վերակառուցման պատվիրատուն եղել է «Ագրոբիզնես և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը, իսկ աշխատանքներն իրականացվել են «Մեվրիկար» շինարարական կազմակերպության կողմից, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Չորքեշաբթի, ժամը 04.49-ին ՀՀ ԱԻՆ–ն ահազանգ է ստացել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է (մոտ 1 քմ), ինչի հետևանքով երթևեկությունը խափանվել է, անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է¸ որ Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց մոտ 15մ երկարությամբ և 8մ բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է և թափված հողազանգվածի հետ փակել Սարալանջի պողոտայի երթևեկելի հատվածը: Տարածքի տեղազննման արդյունքում Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց՝ ասֆալտի վրա¸ նկատվել են մոտ 5մ երկարությամբ և մոտ 0¸7 սմ լայնությամբ ճաքեր: Փրկարարները ժապավենով սահմանազատել են շենքի հարակից վտանգավոր հատվածը:

Երևանի կենտրոնական փողոցներից մեկում բետոնե հենապատ է փլուզվել. խափանվել է երթևեկությունը>>

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ փլուզման հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում ստեղծված անանցանելի վիճակի վերացման նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները վաղ առավոտից իրականացրել են անհրաժեշտ աշխատանքներ:

Փլուզում Երևանում. վարկածներ և պարզաբանումներ դեռևս չկան>>

Երևանի քաղաքապետարանը պատվիրատուի առջև արդեն իսկ պահանջ է դրել օրենսդրությամբ կառուցապատողին վերապահված պարտականությունների շրջանակում սեղմ ժամկետում ձեռնարկել համապատասխան քայլեր՝ փլուզման հետևանքները վերացնելու և նոր հենապատ կառուցելու ուղղությամբ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:36
26 Ապրիլի 2024
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը (ՖՈՏՈ)
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT հայկական կոնյակը հանդես եկավ որպես Հայաստանը ներկայացնող տաղավարի բացման արարողության աջակից
16:03
26 Ապրիլի 2024
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ–ը չհայտարարված այց է կատարել
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով
15:24
26 Ապրիլի 2024
«Մենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցն ենք լուծում, ու մենք լուծելու ենք այդ հարցը»․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն է լուծել Հայաստանի լինելիության հարցը․ ՎԻԴԵՈ
13:31
26 Ապրիլի 2024
Ճանապարհների, արոտավայրերի, այգիների կորուստ, հայաթափում․ «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում սահմանների փոփոխության հետևանքները (ՎԻԴԵՈ)
Արման Թաթոյանը թվարկել է հետևանքները, որոնց հեռանկարում կարող են հանգեցնել ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունները․ ՎԻԴԵՈ
11:10
26 Ապրիլի 2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի մոտ իրականացվող ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր․ նրան ձերբակալել են
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
10:27
26 Ապրիլի 2024
Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են՝ ի աջակցություն տավուշցիների
Վաղ առավոտյան Ազատության պողոտան արգելափակվել է խոշոր բեռնատարով։
10:17
26 Ապրիլի 2024
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Բացի աշխատանքի հնարավորությունների մասին տեղեկատվությունը, Կոնվերս Բանկի տաղավարի այցելուներին սպասվում են հետաքրքիր  անակնկալներ, խաղեր, նվերներ: Կանցկացվի նաև մրցույթ, որի շրջանակում կխաղարկվի երկու iPhone 15, ինչպես նաև գրքեր
18:37
25 Ապրիլի 2024
Ապրիլի 25–ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
15:56
25 Ապրիլի 2024
Հայաստանում ապրիլին առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևիցե դիտված պատմական արժեքը
Հայաստանում ապրիլին օդի առավելագույն ջերմաստիճանի պատմական ռեկորդ է գրանցվել
15:45
25 Ապրիլի 2024
Ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Կզորակոչվեն նաև զինվորական ծառայության դիմում ներկայացրած կանայք
15:12
25 Ապրիլի 2024
Հայաստանն ԱՄՆ–ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու։՛
Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
13:55
25 Ապրիլի 2024
Դրական եմ վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին․ Ալեն Սիմոնյան
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը դրական է վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին