436.65
4.37
404.34
+2
Եղանակը Երևանում
Հայ

Մենք չպետք է թույլ տանք քաղաքական ռասիզմի գոյությունը. վարչապետը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

19:22
13 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, շնորհավորել է բոլորին այսօրվա իրադարձության կապակցությամբ: 

Айк Марутян.jpg

«Ճիշտ նշեցիք պարոն քաղաքապետ՝ այսօրվա իրադարձության առանցքային իմաստն այն է, որ ՀՀ քաղաքացիներն են կայացրել որոշում, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ: Իհարկե, կա պնդում, որ որոշում կայացնելու պահին ՀՀ քաղաքացիների տրամադրությունը եղել է շատ բարձր, բայց դա կապ չունի. այո, մի անգամ ընտրության ժամանակ տրամադրությունը բարձր կլինի, մի անգամ ոչ այդքան բարձր, երրորդ անգամ՝ սովորական, չորրորդ անգամ՝ աշխատանքային, ընտրությունների ժամանակ մի անգամ եղանակը վատ կլինի, մի անգամ լավ, միջազգային և տարածաշրջնային իրավիճակը մի անգամ այսպիսին կլինի, մի անգամ այլ կերպ, բայց դա կապ չունի, առանցքային իմաստն այն է, որ որոշում կայացնող սուբյեկտը և որոշում կայացնելու ազատությունը, ժողովրդի կամարատահայտման ազատությունը երբեք կասկածի տակ այլևս չպետք է դրվի: Կարևորը ոչ թե տրամադրությունն է, այլ թե ով է որոշում կայացնող սուբյեկտը: Եվ որոշում կայացնող սուբյեկտն է և լինելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ընտրողները: Սա մի ավանդույթ է, որ Հայաստանում գոյություն ունի և հիմնադրված է անշրջելիորեն», – նշել է ՀՀ վարչապետն` ավելացնելով, որ Երևանը հզոր քաղաք է, և երբեմն կարելի է հուզվել այդ հզորության ներգործության ներքո: 

«Եվ ես ուզում եմ այսօր հատկապես հիշատակել Երևանի այսօրվա պատկերի հիմնական բովանդակության ստեղծողներից մեկին, առանցքային ստեղծողին՝ Ալեքսանդր Թամանյանին, ով իսկապես իր գործով մի նոր էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ, որն, ըստ էության, ճակատագրի բերումով, համենայն դեպս մեր հայրենիքի այս հատվածում, հայտնվել էր քաղաքային կյանքի և քաղաքային մշակույթի կորստի եզրին: Ալեքսանդր Թամանյանն իր գործընկերների հետ մեծ վերածնունդ ապահովեց մեր ժողովրդի համար: Ընդհանրապես, եթե ինձ հարցնեն թե ովքեր են այն առանցքային մարդիկ, որոնք կերտել են մեր ժամանակակից կերպարը, այն քաղաքացու կերպարը, ովքեր դուրս եկան հրապարակ և ասացին, որ տերն են մեր երկրի և հայրենիքի, ես երեք անուն կտայի՝ Կոմիտաս, Թումանյան և Թամանյան: Եվ ես ուզում եմ, որ այսօր մեր հարգանքի տուրքը մատուցենք, մեր խոնարհումը բերենք մեր ազգի, մեր ինքնության այս երեք հզոր հենասյուներին», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Айк Марутян.jpg

Նրա խոսքով, ամենակարևոր առաքելությունը մարդկանց չխաբելն է, մարդկանց հետ ազնիվ լինելը, «որովհետև սխալ է ենթադրել, որ մենք, Երևանի քաղաքապետը, ավագանին սխալներ թույլ չենք տալու, բացարձակապես, մեզնից ոչ մեկը կատարյալ չէ, և մենք ամեն պահի կարող ենք սխալվել, բայց շատ կարևոր է մարդկանց չխաբելը»: 

«Շատ կարևոր է, թե ինչու է տեղի ունեցել այդ սխալը, նրա համա՞ր, որովհետև մենք հակված ենք եղել կամ հակված ենք մարդկանց խաբել, թե ուղղակի սխալվել ենք, որովհետև մարդը սխալական է: Եվ մեր ամենակարևոր առաքելությունն է մարդկանց ոչ մի բանում չխաբելը, մարդկանց առաջ կանգնելու, նրանց աչքերի մեջ ուղիղ նայելու իրավունքը չկորցնելը, ավելին ասեմ, սխալվելուց հետո ներողություն խնդրելու իրավունքը պահպանելը, ուժը ունենալը, կարևորությունը գնահատելը: Մնացածը տեխնիկական հարցեր են, որոնք կլուծվեն, կշտկվեն:

Ես ուզում եմ խոսել Նոր Երևանի, նոր մայրաքաղաքի կերպարի մասին: Երևանն, այո, հայության մայրաքաղաքն է, և ինչո՞ւ ենք մենք այդպես ասում. ոչ միայն այն պատճառով, որ Երևանը հայության մայրաքաղաքն է, այլև այն պատճառով, որ Երևանում ապրում են հայության բոլոր շերտերը ներկայացնող մարդիկ՝ մեր պատմական հայրենիքի բոլոր գավառները, բնակավայրերը, այսօրվա մեր Հայաստանի բոլոր մարզերը, գյուղերը ներկայացնող մարդիկ, մեր սփյուռքի բոլոր շերտերը ներկայացնող մարդիկ», – ասել է Փաշինյանը։

Айк Марутян.jpg

Նրա խոսքով, Երևանը երկար պատմություն ունի, որի ընթացքում մարդկային որոշակի կերպարներ դոմինանտ են եղել մեր քաղաքում: 

«Ես չգիտեմ ինչպես է դա որոշվել, բայց մեծ խորհրդանիշ կա նրանում, որ քաղաքապետի խորհրդանիշը հանդիսացող լանջաշղթան քաղաքապետին հանձնեցին Տիգրան Մանսուրյանը և Արթուր Իսպիրյանը: Ուզում եմ հուսալ և հավատալ, որ սա Նոր Հայաստանի մեր ուղերձն է նոր մայրաքաղաքի, քաղաքացու դոմինանտ տեսակի վերաբերյալ, որովհետև մենք պատկերցնում ենք, որ Նոր Հայաստանում, Նոր Երևանում էտալոնը պետք է լինեն նրանք, ովքեր հարգալից են ուրիշների նկատմամբ, հարգալից են օրենքի նկատմամբ, հարգալից են կրթության նկատմամբ, առանցքային են համարում կրթությունը, ուրիշներին հարգելու ընդունակությունը, իրենք իրենց հարգելու ընդունակությունը, երկիրը, պետությունը և օրենքը հարգելու ընդունակությունը», – ընդգծել է ՀՀ վարչապետը։

Նա հիշել է Տիգրան Մանսուրյանին, նրա մասին գրված մի հոդված. երբ նա ինչ-որ մի տեղ հերթական մրցանակն էր ստացել՝ այն ներառել էր դրամական պարգև, ու Տիգրան Մանսուրյանը, վերադառնալով Հայաստան, գնացել էր Հարկային պետական ծառայություն և նշել, որ եկամուտ է ստացել, որի մասին տեղյակ չէ ծառայությունը և հետաքրքրվել, թե ո՞րքան եկամտահարկ պետք է վճարի: 

«Հույս ունեմ, որ սա է Նոր Հայաստանի քաղաքացու կերպարը, որը ոչ թե մտածում է ինչ անի, որպեսզի հարկ չվճարի, այլ հակառակը։ Այսօր մենք պետք է երաշխավորենք, որ մեր կառավարությունում, Երևանի քաղաքապետարանում գողեր չկան, մարդիկ չկան, ովքեր գողանում են ժողովրդի վճարած հարկերը: Ժողովուրդը պետք է համոզված լինի, որ իր տված հարկերը չեն գողանում: Այո, դեռևս անարդյունավետ օգտագործման դեպքեր կան, դա դեռ ճանապարհ է, որ մենք պետք է անցնենք, այդ խնդիրը պետք է լուծենք, բայց յուրաքանչյուր քաղաքացի իր վճարած ամեն կոպեկին պետք է վերաբերվի այնպես, ինչպես այն բանի, որ այդ գումարը դնում է իր տան այն դարակի մեջ, որը նախատեսված է ընտանիքի կարիքների համար: Մեր քաղաքական թիմին ուղղված ամենամեծ դիտողությունն այն է, որ այն շատ երիատասարդ է: Ես չգիտեմ, թե դա երբ է առավելություն կամ թերություն համարվում, բայց և ես շատ կարևոր եմ համարում, որ այս երիտասարդների ներկայությունը որևէ կերպ չմեկնաբանվի որպես ավելի տարիքով մարդկանց վաստակի, ընդունակությունների, կարողությունների ժխտում կամ դրժում: Եվ մենք հասկանում ենք, որ եթե նույնիսկ այդպիսի ընկալում կա, ուրեմն դա մեր բացթողումն է, սխալն է, և մենք պետք է նաև ամեն ինչ անենք, որպեսզի եթե կա այդպիսի պատկերացում, այն շտկվի և հանկարծ որևէ կերպ չստացվի, թե Հայաստանում եկել է մի փուլ, երբ ինչ-որ տարիքից հետո մարդիկ համարվում են, որ նրանք պետք է որևէ բան չանեն կամ որևէ աշխատանք չունենան», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Айк Марутян.jpg

Միաժամանակ, նա իր գնահատանքն ու խոնարհումն է բերել մեր երկրի բոլոր այն քաղաքացիերին, ովքեր քարը քարի վրա են դրել և երկար տարիներ ստեղծել, կառուցել են Երևանը: 

«Դրանք ճարտարապետներ են, շինարարներ, կառավարիչեր, մանագետներ, ուղղակի մարդիկ են, և ես ուզում եմ խոնարհվել նրանցից յուրաքանչյուրի առաջ և ասել, որ մենք ոչ միայն չենք թերագնահատում նրանց վաստակը, այլև մեզ պարտավորված ենք զգում, որպեսզի այդ հնարավորությունը, այդ պոտենցիալը բավարար ձևով, բավարար չափով ներգրավվի մեր երկրի ապագան կառուցելու գործում: Եվ ուզում եմ ասել նաև, որ քաղաքական իմաստով մենք պետք է առաջնորդվենք նախկինում որևէ ներգրավվածություն ունեցած մարդկանց չմերժելու սկզբունքով, մերժելը ես անվանում եմ քաղաքական ռասիզմ: Մենք չպետք է թույլ տանք Հայաստանում քաղաքական ռասիզմի գոյությունը», – ընդգծել է ՀՀ վարչապետը։ 

Նրա խոսքով, Երևանի ավագանու ընտրությունները համապետական իմաստով կարևոր նշանակություն ունեցան, որովհետև դրանք սկիզբ դրեցին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պրոցեսին: 

«Եվ ահա այս գործընթացներում մենք միանշնակ պետք է նոր իրողություն ստեղծենք, երբ յուրաքանչյուր մարդու պոտենցիալ՝ անկախ տարիքից, անկախ նույնիսկ նախկինում ունեցած ներգավվածության տեղից, չափից, բայց, իհարկե, կապված բովանդակությունից, մենք պետք է կարողանանք հնարավորինս շատ մարդկանց ներգրավել մեր ընդհանուր գործի կայացմանը: Մենք երազել ենք և եկել է այդ երազանքն իրականություն դարձնելու ժամանակը: Եվ մենք հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր երազել են, երազում են և պատրաստ են մեր համազգային երազանքներն իրականություն դարձնելու գործին նվիրվել, մենք բոլոր այդ մարդկանց հրավիրում ենք համագործակցության», – ասել է ՀՀ վարչապետը։

Նա այս համատեքստում ընդգծել է, որ շատ մեծ քաղաքական բանավեճեր, հակասություններ կան և դրանց պատճառները հայտնի են, «բայց կրկինն մենք չպետք է առաջնորդվենք ու չենք առաջնորդվում հինը, նախկինը ժխտելու, ջնջելու, քանդելու, ավիրելու մղումով»։ 

«Երբ ասվեց, որ քաղաքապետի երդման ստորագրված տեքստը կհանձնվի Երևանի պատմության թանգարանին՝ մտածում էի, որ, այո, մենք պետք է նաև դա ասենք, որ տեսեք՝ այս ընթացքում ստեղծվել են պետական ավանդույթներ, որոնք լավ ավանդույթներ են և մարդիկ աշխատել են դրանց վրա, մտածել են, թե ինչպես պետք է լինի այս ամենը, արարողակարգը: Դրանք աշխատանքի արդյունք են, արժեքներ են: Երբեք չենք ասել, թե Երրորդ Հանրապետության պատմության ողջ ընթացքում կամ վերջին 20- 25 տարում երկրում արժեքներ չեն ստեղծվել: Երբ մենք մեղադրանքներ ենք հնչեցնում՝ դա չի նշանակում, թե ժխտում ենք այն արժեքները, որոնք ստեղծվել են, այդ թվում՝ իշխանությունների կողմից, ընդդիմությունների կողմից, քաղաքացիների կողմից, քաղաքացիական հասարակության կողմից: Մեր խնդիրը հետևյալն է՝ նոր էջ բացել մեր ժողովրդի պատմության մեջ, որտեղ իսկապես տեղի կունենա ազգային միասնություն, իսկապես տեղի կունենա համաձայնություն, ինչը չի նշանակում, որ բոլորն ամեն ինչի հետ համաձայն են և միակարծիք: Այն ընդամենը նշանակում է, որ բոլորը համաձայն են մի քանի առանցքային կետերի շուրջ, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, որ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինեն արտոնյալներ, որ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի կոռուպցիա, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին պետք է լինի հարգված: Մեր քաղաքացիների ամենակարևոր պահանջը խաբված և անարգված չլինելն է, և մեր ամենամեծ առաքելությունը եղել է, կա և կշարունակի մնալ մեր երկրի քաղաքացիներին ներշնչել վստահություն սեփական ուժերի նկատմամբ, օգնել, որ մեր երկրի քաղաքացիները ոտքի կանգնեն, ուղղեն իրենց մեջքը, ինչն արդեն իսկ արել են և հպարտ, ազատ ու երջանիկ պետք է քայլեն դեպի մեր ժողովրդի համազգային երազանքների իրականացում», – եզրափակել է ՀՀ վարչապետը։ 

Նա ևս մեկ անգամ շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին, Ավագանու անդամներին` մաղթելով արդյունավետ աշխատանք՝ երևանցիներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը ծառայելու գործում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով