ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը հանրապետությունում նոյեմբերի 3–4–ը կբարձրանա 3–4 աստիճանով։
Ամենատաք եղանակը կգրանցվի նոյեմբերի 4–ին Տավուշում, Արարատում և Արմավիրում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, որտեղ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կանխատեսվում է +19 աստիճան։
Միաժամանակ, նոյեմբերի 3–7–ը Հայաստանում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում