424.11
4.26
393.28
+7
Եղանակը Երևանում
Հայ

Իշխանություններն անցել են «պարտիզանական պատերազմի» մարտավարության ԶԼՄ-ների դեմ. Media Advocate-ի հայտարարությունը

14:32
18 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Տարվա սկզբին իշխանությունների կողմից մամուլի դեմ հայտարարված պատերազմի շրջանակներում ճակատային հարձակումների մի քանի փորձերից հետո իշխանություններն անցել են «պարտիզանական պատերազմի» մարտավարությանը։ Այդ մասին Facebook—իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

«Իշխանության ներկայացուցիչները, նրանց ընտանիքի անդամները, նրանց կից վերլուծաբանները իրենց կողմից կերտված «սև» և «սպիտակ» մամուլի ռազմաճակատի տարբեր հատվածներից հարձակումներ են գործում մամուլի վրա, կրկին բարձրացնելով նույն, բազմիցս ծեծված թեմաները՝ լրատվամիջոցների ֆինանսավորման, «կեղծ լուրերի», նախկին իշխանությունների հետ կապի մասին», - գրել է նա։

Նա նշել է, որ նման բոլոր հարցերը կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ, և եթե «մտահոգ» իշխանականները այստեղ խնդիրներ են տեսնում, ապա կարող են դիմել իրավապահ մարմիններին։

«Ավելին, իշխանավորները, նրանց ազգականներն ու նրանց կից կառույցները իրենց պարտականությունն են համարում ոչ միայն լրագրողներին «ճիշտ» լրագրություն սովորեցնել, այլև դասդասում են լրատվամիջոցները «ճիշտ» և «սխալ» մեդիայի՝ այն լրատվամիջոցների, որոնք պետք է կարդալ «ճշմարիտ» լրատվություն ստանալու համար, և որոնք չպետք է կարդալ։ Սրանով «պարտիզանները» ոչ միայն վարկաբեկում են իրենց համար անցանկալի լրատվամիջոցներին, այլև վնաս են հասցնում նրանց գործարար համբավին, ինչն ուղղակի խոչընդոտ է մամուլի գործունեության համար», - գրել է նա։

Ըստ նրա, պարտավոր ենք նկատել և հիշեցնել, որ լրատվամիջոցները միշտ էլ կատարել և կատարում են իրենց ֆունկցիան՝ թե հեղափոխությունից առաջ, թե հեղափոխության ժամանակ, և թե հեղափոխությունից հետո։ Այլ հարց է, որ օրվա իշխանություններին թվում է, թե այժմ մամուլն իրենց պետք չէ, և նրանք վարկաբեկում են լրատվամիջոցներին և փորձում են թուլացնել նրանց դերը՝ ճանապարհ հարթելով հաղորդակցության ավելի պարզունակ, բայց անպատասխանատու միջոցների՝ սոցցանցերում լայվերի ու ստատուսների համար։

«Ցավոք, տեսնելով օրվա իշխանությունների գործելակերպը, լուրջ կասկածներ են առաջանում, որ նման հարցերի շահարկումը բխում է ոչ թե խոսքի ազատության մասին մտահոգությունից, այլ փորձ է՝ մամուլի խնդիրները լուծել հեղափոխական ճանապարհով, ամբոխի պահանջով, շրջանցելով օրենքը և իրավական մեխանիզմները», - գրել է Ենոքյանը։

Загружается новость ... "Лево"

Որոշ փաստեր

Փետրվարի վերջին Երևանի քաղաքապետարանը ծանուցումներ է ուղարկել 27 կազմակերպությունների, մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթին, «Անդին» հրատարակությանը, «Հայելի» մամուլի ակումբին և մի շարք այլ լրատվամիջոցներին: Ծանուցման մեջ նշվում էր, որ նրանք պարտավոր են կոնկրետ ժամկետներում ազատել Բուզանդի 1/3 և մի շարք այլ հասցեում գտնվող տարածքները: Հայկական ԶԼՄ-ները կարծում են, որ իշխանությունները նրանց պատերազմ են հայտարարել և պատրաստ են պաշտպանել սեփական իրավունքները դատարանում:

Ոչ միանշանակ արձագանք են առաջացրել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակումները, որոնք ենթադրաբար կապ ունեն բլոգեր Նարեկ Մալյանի վրա կատարած հարձակման հետ: Հիշեցնենք, որ մարտի 4-ի գիշերը Մալյանի վրա հարձակվել են «Ռեստարտ» նախաձեռնության անդամները` փորձելով նետել նրան աղբամանը:

Դատապարտելով այդ բռնությունը` Փաշինյանը նշել է երկրում ապատեղեկատվության տարածումը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ