Երեքշաբթի` հուլիսի 24–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
25 Հուլիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հուլիսի 24–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գործերի գերատեսչությունները քննարկում են նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հադիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը։
«Սասնա Ծռեր»–ը հայտարարել են կուսակցություն ստեղծելու մասին։
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը վճարել է 1 մլրդ դրամի (մոտ 2 մլն դոլար) չափով սահմանված գրավը։
Պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը բյուջե է վճարել լրացուցիչ շուրջ 600 միլիոն դրամ։–0–
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ