Չորեքշաբթի` փետրվարի 14–ի առավել ուշագրավ նորությունները

15.02.2018, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` փետրվարի 14–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Չորեքշաբթի` փետրվարի 14–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` փետրվարի 14–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • ՀԱՕԿ–ը հաղորդագրություն տարածեց, որում նշված է, որ Փհենչհանում հայ լեռնադահուկորդի նոր դահուկներն արդեն ճանապարհին են։ ՀԱՕԿ–ից նաև նշել են, որ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի` Փհենչհանում մարզումների ընթացքում դահուկը վնասվելու պատճառով առաջացած խնդրի մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անմիջապես տեղեկացվել է: Խնդրի մասին զեկուցվել է նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա հանձնարարությամբ եւ աջակցությամբ Աշոտ Կարապետյանի համար անմիջապես ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ: 

  • Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հայտարարել է, որ Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը կարող է 2018 թ.–ին վերածվել մասշտաբային ռազմական կոնֆլիկտի։

  • Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին Վանա լճի բացառիկ լուսանկարներ է հրապարակել Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ։

  • Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ մեկնարկել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում կոյուղագծերի վերականգնման աշխատանքները։ -0-