438.03
4.45
404.16
-7
Եղանակը Երևանում
Հայ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի հովանավորությամբ շարունակվում են կրթական ծրագրերը

16:13
08 Դեկտեմբերի 2015
 ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի_Արմենիա/. Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) ներկայացնում են «Ինչ են պատմում զարդանկարները» նոր կրթական ծրագիրը, որն իրականացվում է կենտրոնում գործող «Շունչ» ցուցահանդեսի շրջանակում, հայտնեցին ընկերության մամուլի ծառայոթւյունից:

Ծրագրի առաջին մասում մասնակիցները դիտում են ցուցադրությունը, ծանոթանում ներկայացված «Շունչ» նախագծին: Այնուհետև, կենտրոնի Ստեղծագործական սրահում ներկայացվում է տեսանյութ զարդարվեստի մասին՝ ցույց տալով վերջինիս կապը ճարտարապետության, արհեստի ու արվեստի տարբեր ճյուղերի, ինչպես նաև ժամանակակից դիզայնի հետ: Ամփոփելով սրահում ներկայացվածն ու տեսանյութը՝ մասնակիցները ստեղծում են իրենց զարդանկարները: Մինչ այսօր իրականացվել է «Ինչ են պատմում զարդանկարները» ծրագրի շուրջ 12 պարապմունք, որին մասնակցել է 230 դպրոցական:

«Հետևելով ծրագրերի ընթացքին, շփվելով երեխաների և նրանց ծնողների հետ, ծանոթանալով նրանց ստեղծագործական աշխատանքներին և արձագանքներին, շատ տպավորիչ է, որ կարողանում ենք պարգևել մեր փոքրիկներին և նրանց ծնողներին դրական լիցքեր, անմոռանալի տպավորություններ։ Եկենք միասին, Ամանորի նախաշեմին մաղթենք մեր երեխաներին նոր ձեռքբերումներ, պայծառ տրամադրություն և մեծ ոգևորությունն, իսկ մենք մեր հերթին կփորձենք երեխաների և նրանց ծնողների կյանքն դարձնել էլ ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Տաթև Այրումյանը:

«Ինչ են պատմում զարդանկարները» ծրագիրը մեր մշտական գործընկեր Beeline-ի հովանավորությամբ իրականացվող կենտրոնի նոր կրթական նախաձեռնությունն է, որի շրջանակներում հարյուրավոր դպրոցականներ թանգարանի ստեղծագործ միջավայրում հաղորդակից են դարձել «Շունչ» ցուցադրությանը, ձեռք բերել նոր գիտելիքներ: Բարձր ենք գնահատում Beeline–ի շարունակական հովանավորությունը, որի շնորհիվ կենտրոնի մշակութային փորձը հասանելի է դառնում երեխաների և պատանիների լայն շրջանակներին, նպաստելով թանգարանի՝ որպես կարևորագույն կրթական հարթակի հաստատմանը»,- մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Նշենք, որ Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։

 «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ